06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տղա ջան, ես խղճում եմ քեզ. Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին /տեսանյութ/

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։

«Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», – ասաց նա։

Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն շատ օպերտիվ է կատարում վարչապետի հրահանգները։

Դ. Շահնազարյանի ու լրագրողների հարցուպատասխանին միջամտեց քաղաքացիներից մեկը, ով բացականչեց՝ «կեցցե՜ Նիկոլը։

«Էդ որ ասում եք «կեցցե՜ Նիկոլը», երկու ց-ով ասեք, մեկ ց-ով չի կարելի», – ասաց Դ. Շահնազարյանը՝ ընդգծելով, թե խղճում է նման հայտարարություն անող քաղաքացուն։

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ», – ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանի հրահանգով «մեծ քանակությամբ ստոր ստեր» են տարածվել իր ու իր ընտանիքի մասին։

«Մի մասը ես հերքել եմ ու հայտարարել եմ, որ բոլորն եմ հերքում, բայց այդ ստեր տարածողների ընտանիքների անդամներին ամենայն բարիք ու առողջություն եմ ցանկանում», – ասաց նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ