Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող:
Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։
Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:
Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները: