23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 22, 2018

«Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի թույլատրվում եզին»

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները նախօրեին փակել էին Երևան-Սևան մայրուղին և պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո գորիսեցիներն էին ոտքի ելել, Ալավերդու պղնձաձուլարանի ու իրենց աշխատատեղերի ճակատագիրը նույն մեթոդով փորձում են փրկել գործազրկության եզրին կանգնած քաղաքացիները, սրանից […]

Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ-ի դիմաց

Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ շենքի դիմաց: Փողոց են դուրս եկել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ վարորդները պահանջում են աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը վերացնել։ Նախաձեռնության անդամները նշում են, որ լուծում ունեն եւ պետք է բանակցեն կառավարության հետ: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: […]

Է. Շարմազանովը կհանդիպի ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հրավերով հոկտեմբերի 22-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող խորհրդակցությանը: ՀՀ ԱԺ հանրության եւ լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ ԱՊՀ ՄԽՎ […]

ՀՀԿ–ն քննարկել և հաստատել է ԸՕ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

Կապանի անկուսակցական թեկնածուն հաղթեց ՔՊ-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Կապանի քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը։ Ըստ այդմ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանն ստացել է 8 499 ձայն (44 տոկոս), Գեւորգ Փարսյանը՝ 10 507 ձայն (54 տոկոս), իսկ Էդգար Հովհաննիսյանը՝ 297 ձայն (1,5 տոկոս)։ Հիշեցնենք, որ Կապան խոշորացված համայնքում գրանցված 34969 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 19503-ը, որը կազմում […]

Էջմիածինը կունենա կին քաղաքապետ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Դիանա Գասպարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ըստ նախնական տվյալների Հայաստանի առաջին ընտրված կին քաղաքապետը ստացել է 8076 ձայն: Երկրորդ տեղում Սուրեն Մուրադյանն է՝ 3699 ձայնով: Նշենք, որ Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում մասնակցել է 12 թեկնածու:

Սասուն Միքայելյանի որդին՝ Հրազդանի քաղաքապետ

ԿԸՀ-ն ամփոփել է Հրազդանում քաղաքապետի ընտրության նախնական արդյունքները. Ըստ այդմ, հաղթել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սեւակ Միքայելյանը։ Նա ստացել է 10 681 քվե (69 տոկոս), իսկ նրա միակ մրցակիցը՝ Լեւոն Ստեփանյանը՝ 4 819 քվե (31 տոկոս)։ Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 16259-ը, ինչը կազմում է ընտրողների 36,82 տոկոսը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի