23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 13, 2018

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում. Ռոբերտ Քոչարյան

Վարչապետ դառնալու խնդիր իմ առաջ չեմ դնում և չեմ կարծում, թե դա ճիշտ կլինի, «Bloomberg»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է ապագային, Քոչարյանն ասել է. «Ինչպես իրավիճակը կզարգանա։ Դա չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե այս իշխանությունը փայլուն կառավարի երկիրը, եթե մեր երկրի տնտեսությունը երկնիշ թվերով աճի, եթե Ղարաբաղի անվտանգության […]

Ո՞վ է Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը. բացահայտում

Eurasianet.org  հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին՝ նշելով, որ նա պարտքեր և խնդիրներ ունի ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ։ Ըստ այդմ, Արսեն Գասպարյանը ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ շատ զգայում հարաբերությունների կարգագորման գործում՝ նրան բնորոշելով որպես արտասահմանում մեծ պարտքեր ունեցող և սիգարի արտադրությամբ զբաղվող գործարար։ Հոդվածագիրը […]

Հուզմունքս մեծ է. ես մեկ առ մեկ հիշում եմ բոլոր հայտարարությունները. Հայկ Մարության

Հուզմունքս մեծ է, պատասխանատվության զգացումս՝ հսկայական. ես կանգնած եմ ասյտեղ, որովհետեւ այդպես է որոշել մեր ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա, մասնավորապես, ասել է. «Այսպիսի որոշումներ կայացնելու իրավունքը Հայաստանի քաղաքցիները վաստակել են իրենց կատարած թավշյա  հեղափոխության շնորհիվ: Այս ընտրությունների ժամանակ Երեւանի […]

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ մասին հայտարարել է ինքը՝ Քոչարյանը՝ «Bloomberg»-ին տված հարցազրույցում։ «Որքան հասկանում եմ, ընտրությունները կայանալու են դեկտեմբերին և դա լինելու է Փաշինյանի անձնական հաղթանակը։ Սակայն դա լինելու է մեր երկրի լրջագույն պարտությունը», – լրատվամիջոցին ասել է Քոչարյանը։ ՀՀ 2-րդ նախագահն ասել է, որ այժմ […]

Քաղաքապետարանում կարմիր գորգով դիմավորեցին նորընտիր քաղաքապետին

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը։ Ժամեր առաջ քաղաքապետարանի մուտքը զարդարում է կարմիր գորգը, որով պետք է քաղաքապետարան մտնի Հ. Մարությանը։ Բարձր տրամադրությամբ քաղաքապետարան էին շտապում նաև ավագանու անդամները։ Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի է ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է ավագանու 65 մանդատներից 57-ը, […]

Աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատությունների լսարանները ձեզ են սպասում, գնացե´ք, սովորե´ք. Արա Բաբլոյանը՝ ուսանողներին

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Թարգմանչաց տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում նշվում է հետևյալը. «Սիրելի հայրենակիցներ, Ամեն տարի հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը մենք ավանդույթի ուժով նշում ենք մեր ազգային-եկեղեցական նվիրական տոներից մեկը` Թարգմանչաց տոնը, և արժանին ենք մատուցում առաջին հերթին Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին ու Վռամշապուհ արքային, որոնց պարտական ենք Հայոց գրերի ստեղծման և […]

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասաց, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։ «Փորձաքննությունն ավարտվել է, […]

Երբ է արձակվում Ազգային ժողովը ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում

Փաստաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է վերկուծություն՝ թե երբ է արձակվում ՀՀ ԱԺ-ը՝ ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում: »ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն. «Վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում […]

Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք. ԿԳ նախարարի կոչը տնօրեններին

Կրթության, գիտության նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում դիմել է դպրոցների տնօրեններին. «Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք: Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված