20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2018

Մինչեւ Փաշինյանը լայվ է, Բաքվում «Ղարաբաղի ազատագրումը» կարգախոսով հանրահավաք են նախապատրաստում

Դուշանբեից վերադառնալուն պես  վարչապետ Փաշինյանը լայվ մտավ եւ ինչպես խոստացել էր՝ մանրամասներ հաղորդեց իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ շփումից: Փաշինյանն արձանագրեց, որ այս անգամ խոսակցությունն առարկայական էր եւ, որ մի քանի կարեւոր կետեր արձանագրեցին: «Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և  սահմանային  միջադեպերը  կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց  Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ այս մասին տեղյակ է […]

Հայ շախմատիստները զիջեցին ադրբեջանցիներին

Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայի 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում Հայաստանի և Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների սկզբունքային մրցախաղն էր: Ցավոք, հայ շախմատիստներն անհաջող խաղացին և 1,5-2,5 հաշվով զիջեցին մրցակցին՝ կրելով օլիմպիադայում առաջին պարտությունը: Իսկ մրցախաղը հաջող էր սկսվել Հայաստանի հավաքականի համար: Առաջինն իր մրցախաղն ավարտած Հրանտ Մելքումյանը հաղթական միավոր պարգևեց իր թիմին՝ սպիտակներով 41-րդ քայլին պարտության […]

Երիտասարդը գլխով 217 ընկույզ է ջարդել

Նավին Քումար անունով հնդիկը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ 1 րոպեում կարողացել է գլխով ջարդել առավելագույն թվով ընկույզ՝ տեղեկացնում է Fox News-ը: Հնդիկը պարբերաբար աշխատելով գլխով՝ ջարդել է 217 ընկույզ: Համացանցում տարածված տեսանյութը մոտ 50 հազար դիտում է գրանցել: Մեկնաբանություններից մեկում ասվում է. «Հույս ունենք, որ ձեր ուղեղը չի ջախջախվել»:

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

Հայաստանում այս տարի նկատվում է մալարիայի բերովի դեպքերի ավելացում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, միջին տարեկան վիճակագրականը 2 դեպք էր: 2018թ. գրանցվել է մալարիայի բերովի 5 դեպք, որից 2-ը մայիսին, 3-ը` սեպտեմբերին, բոլորն էլ աֆրիկյան երկրներից ժամանած անձանց մոտ։ Հիվանդները Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում ստացել են համապատասխան բուժում։ 2018թ. ՀՀ-ում արձանագրված մալարիայի բերովի 5 դեպքերի […]

Սիրահար զույգը ընկել է ժայռից սելֆի անելիս

Ավստրալացին և բրիտանուհին Պորտուգալիայի Էրիսեյրա լողափի մոտ գտնվող 30 մետրանոց պատի վրայից ցած են ընկել սելֆի անելիս: Այս մասին գրում է Daily Mail-ը : Զբոսաշրջիկների մարմինները հայտնաբերվել են լողափում հունիսի 12-ի առավոտյան: Պատի վրա ոստիկանները հայտնաբերել են բջջային հեռախոս: Հետաքննիչները ենթադրում են, որ զբոսաշրջիկները ցած են գցել բջջայինը սելֆի անելու ժամանակ, փորձել են այն վերցնել, […]

Հայկական գաթան՝ Գինեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ հայկական գաթան` Գինեսի ռեկորդների գրքում է: Այն 60 մետր երկարություն , 37 մետր լայնություն ունի, պատրաստվել է 2 օր ու գիշեր, իսկ նախապատրաստական աշխատանքները տեւել են 10-ը օր: Ռեկորդը գրանցվել է Երևանի 2800-ամյակին ընդառաջ կազմակերպված միջոցառմանը: Հատուկ ռեկորդը գրանցելու նպատակով Հայաստան է ժամանել GUINNESS WORLD RECORDS LIMITED գրասենյակի ներկայացուցիչ, միջազգային արբիտոր Ջոանա Մարի […]

Այս խորհրդարանը վահան է Նիկոլ Փաշինյանի համար. Գառնիկ Իսագուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրությունները արագացնելու ցանկությունը  կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար: Henaran.am-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: «Արդեն երկու զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանը զորքի մի մասը չի հանում սահմանից, և հավատացեք՝ դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանի ներսում: Եթե մենք գնանք գործընթացների արհեստական արագացման և Հայաստանի ներսում իրավիճակի լարման, այս անգամ ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհապաղի և չի սկսվի պատերազմական գործողություններ Արցախում»,- ասաց նա: Իսագուլյանը գտնում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է Աահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններ նախորդեն, որը սակայն, պետք է տեղի ունենա ընդհանուր կոնսենսուսի պայմաններում: «Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ այս խորհրդարանը, որն իրեն ոչ մի հարցում չի խոչընդոտում և չի խանգարում կառավարության աշխատանքին, իր համար վահան է շատ բաներից պաշտպանվելու համար»,- հայտարարեց նա: Իսագուլյանն անդրադարձավ նաև այն մարդկանց, ովքեր ժամանակին օգտվում էին նախկին իշխանությունների «բարիքներից», իսկ հիմա գովաբանում են ներկայիս վարչապետին, նշելով՝ նրանք են եղել ամենամեծ չարիքը: «Ես պարոն Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրի անդամներին խորհուրդ չեմ տալիս նման մարդկանց ծառայություններից: Նրանք նախկին նախագահների մոտ աշխատելու ժամանակ ամենավերջին աստիճանի ստորաքարշություն են արել»,- եզրափակեց Իսագուլյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի