23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Այս խորհրդարանը վահան է Նիկոլ Փաշինյանի համար. Գառնիկ Իսագուլյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ արտահերթ ընտրությունները արագացնելու ցանկությունը  կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի և Արցախի համար: Henaran.am-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Արդեն երկու զորավարժությունների ավարտից հետո Ադրբեջանը զորքի մի մասը չի հանում սահմանից, և հավատացեք՝ դա պայմանավորված է բացառապես այն հանգամանքով, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանի ներսում: Եթե մենք գնանք գործընթացների արհեստական արագացման և Հայաստանի ներսում իրավիճակի լարման, այս անգամ ես չեմ կարծում, թե Ադրբեջանը կհապաղի և չի սկսվի պատերազմական գործողություններ Արցախում»,- ասաց նա:

Իսագուլյանը գտնում է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին պետք է Աահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններ նախորդեն, որը սակայն, պետք է տեղի ունենա ընդհանուր կոնսենսուսի պայմաններում: «Նիկոլ Փաշինյանը պետք է նաև հասկանա, որ այս խորհրդարանը, որն իրեն ոչ մի հարցում չի խոչընդոտում և չի խանգարում կառավարության աշխատանքին, իր համար վահան է շատ բաներից պաշտպանվելու համար»,- հայտարարեց նա:

Իսագուլյանն անդրադարձավ նաև այն մարդկանց, ովքեր ժամանակին օգտվում էին նախկին իշխանությունների «բարիքներից», իսկ հիմա գովաբանում են ներկայիս վարչապետին, նշելով՝ նրանք են եղել ամենամեծ չարիքը:

«Ես պարոն Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրի անդամներին խորհուրդ չեմ տալիս նման մարդկանց ծառայություններից: Նրանք նախկին նախագահների մոտ աշխատելու ժամանակ ամենավերջին աստիճանի ստորաքարշություն են արել»,- եզրափակեց Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ