20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 25, 2018

ՊԵԿ-ը թմրանյութի արտահանման խոշոր դեպք է բացահայտել /տեսանյութ/

Օրերս «Հայփոստի» մաքսային հսկողության գոտում խոշոր խմբաքանակով թմրամիջոցի ապօրինի արտահանման դեպք է բացահայտվել: Մաքսային զննման արդյունքում հայտնաբերվել է նախնական 13,7 կգ ընդհանուր քաշով, կնոջ դիմապատկերով 4 քանդակ՝ պատրաստված «մետամֆետամին» տեսակի թմրանյութից։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով […]

Ո՞վ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է ԱԺ-ում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զուտ անհատական կարծիք․․․ Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն․․․ Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․ Բա […]

Քննչական կոմիտեն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի արտադրամասի օպերատորի կյանքը խլած պայթյունի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները: 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը՝ […]

1991թվականը հիշենք եւ նայենք, թե դրանից հետո Հայաստանն ինչպես է զարգացել. Թեւան Պողոսյանը 81 տոկոսի մեջ ռիսկեր է տեսնում

Մարդկային զարգացման կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն աննախադեպ է համարում: Նրա խոսքով, այս ընտրություններին առնվազն սովորեցինք քվեարկել եւ վստահ լինել, որ քվեն իրական է: Թեւան Պողոսյանը հուսով է, որ Իմ Քայլը դաշինքը, ներառական մոտեցում կցուցաբերի եւ  ավագանի չանցած ուժերի լավ գաղափարները չի անտեսի: Ըստ Պողոսյանի, այս ավագանու այս ընտրություններն այլ ենթատեքստ ունեին, […]

Ադրբեջանում կազմակերպված ձևով իրականացվում է հայատյացության քաղաքականություն. Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է հատուկ զեկույց

Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» հատուկ զեկույցը: Արցախում հրավիրված ասուլիսում Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշեց, որ զեկույցը համապարփակ ներկայացնում է դեպքերը, օրինակները՝ կապված հայատյացության հետ: «Այս զեկույցը յուրահատուկ է նրանով, որ այստեղ հայատյացության օրինակները ներկայացվում են իրավական համատեքստում: Սա բացառապես մարդու իրավունքներին վերաբերող խնդիր […]

Ինչից է կաշկանդվում Մարուքյանը

«Բարգավաճ  Հայաստանը քաղաքական քվե չունի, ունի ծանոթության քվե, ֆինանսական քվե, երախտագիտության քվե: Դաշնակցությունը շիվարած մնացել է այս ընտրություններին որեւէ կերպ չարտահայտվեց: «Լույս»-ը, իմ կարծիքով խանդով է նայում «Իմ քայլին»», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը : Ըստ նրա, «Լույսը» այսօր կարող է մեծ հայտ ներկայացնել, բայց չի ներկայացնում. «Այս պահին վերապահողական […]

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. Շարմազանովը՝ Միսնկում

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը: Այս մասին, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին Բրեստի ամրոց-հուշահամալիր այցելության ժամանակ նշել է հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին: Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել […]

Սրբուհի Աստվածածին, բարեխոսի՛ր մեր ազգի համար

Սրբուհի՛ Աստվածածին, Մա՛յր Լույսի, բարեխոսի՛ր մեր ազգի համար, որ լինենք սո՛ւրբ և արդար ժողովուրդ, որ մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսի Խոսքով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ արժանավորվենք Աստծու արդարությանը և Երկնքի արքայությանը, ազատվելով մեր կյանքը գետնող ամենա՛յն ախտասիրություններից և չարիք ծնող ամենա՛յն անօրենություններից, ամենա՛յն պղծություններից և զազրախոսություններից ամենա՛յն: Ամէ՛ն:

Րաֆֆի Հովհաննիսյանի նուրբ ակնարկը Փաշինյանին

«Ժառանգություն»-ը կշարունակի հանրային մասնակցությունը, և վարչությունը կորոշի, թե որ է հաջորդ քայլը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասյ մասին հայտարարեց  «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Սա մեր իրականության առարկայական արտացոլումն  է, դրա համար մենք կարող ենք ուրախանալ: Մենք համարում ենք, որ քաղաքացիները կողմնորոշվեցին, և սա քվեն էր՝ հանուն նոր Երևանի, նոր Հայաստանի և ոչ մեկի դեմ»,-ասաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի