12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը. Շարմազանովը՝ Միսնկում

Պաշտպանելով Բրեստը՝ հայ զինվորները ֆաշիզմից պաշտպանում էին նաեւ Երեւանը: Այս մասին, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի ուղեկցությամբ սեպտեմբերի 25-ին Բրեստի ամրոց-հուշահամալիր այցելության ժամանակ նշել է հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Բրեստի ամրոցի պաշտպանության համար զոհված խորհրդային զինվորի հիշատակին:

Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է նաեւ Բրեստում տեղադրված հայ հերոս զինվորների հիշատակին նվիրված խաչքարին ու հարգանքի տուրք մատուցել:

Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշել է. «Հայրենական պատերազմի առաջին օրերից տասնյակ հազարավոր հայ զինվորներ մեկնեցին ռազմաճակատ՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը ֆաշիզմից: Վեց հարյուր հազար հայ զինվորներից ավելի քան երեք հարյուր հազարը ռազմաճակատից չվերադարձան: Նրանցից շատերը զոհվեցին Բելառուսի ազատագրման ժամանակ: Պաշտպանելով Բրեստը եւ Մինսկը՝ նրանք պաշտպանում էին նաեւ Երեւանն ու ողջ Հայաստանը: Հավերժ փառք նրանց հիշատակին»:

Նշենք, որ Բելառուսի ազատագրման «Բագրատիոն» ռազմական գործողության ղեկավարներից մեկը հռչակավոր հայ զորավար մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ