14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է ԱԺ-ում

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զուտ անհատական կարծիք․․․ Խնդրում եմ ծայրահեղականներն ու սադրիչները չարձագանքեն․․․

Փաստորեն, վարչապետի թիմն արդեն անթաքույց չի էլ հերքում, որ Երևանի ավագանու ընտրությունն իրենց համար ոչ թե Երևանի զարգացման և երևանցուն հուզող հարցերի կարգավորման, այլ «հեղափոխության» արդյունքների կապիտալացման և հեղափոխական կառավարության վստահության հանրաքվեի խնդիրն էր լուծում․․․

Բա ԱԺ հարկադիր լուծարումն ի՞նչ խնդիր է լուծում․․․

Լուծարում են այն, ինչն այլևս պիտանի չէ, չի ծառայում իր նպատակին․․․

Մի կողմ թողնենք այն, որ ներկա պայմաններում ԱԺ-ն ցրելու իրավական նախադրյալներ, այդ թվում՝ նաև՝ սահմանադրական հիմքեր առկա չեն․․․

Բայց ո՞վ կարող է նշել գեթ մեկ հիմնավոր պատճառ՝ ԱԺ-ն ցրելու համար։ Այդ ի՞նչ է անում գործող կառավարությունը՝ Հայաստանում կյանքը բարելավելու ուղղությամբ, որին խանգարում է Ազգային ժողովը։ Ո՞վ կարող է մատնանշել կառավարության կողմից ներկայացված մի նախաձեռնություն, որը տապալվել է Ազգային ժողովում․․․

Ոչ ոք, քանի որ չկա այդպիսի դեպք․․․

Ու շատ հետաքրքիր է, թե ովքեր են գալիք օրենսդիրները, և ինչո՞վ են նրանք գերազանցելու ներկաներին․․․

Թեման շատ ծավալուն է, և մնացած նկատառումներս կարտահայտեմ ավելի ուշ․․․»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ