19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ինչից է կաշկանդվում Մարուքյանը

«Բարգավաճ  Հայաստանը քաղաքական քվե չունի, ունի ծանոթության քվե, ֆինանսական քվե, երախտագիտության քվե: Դաշնակցությունը շիվարած մնացել է այս ընտրություններին որեւէ կերպ չարտահայտվեց: «Լույս»-ը, իմ կարծիքով խանդով է նայում «Իմ քայլին»», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը :

Ըստ նրա, «Լույսը» այսօր կարող է մեծ հայտ ներկայացնել, բայց չի ներկայացնում. «Այս պահին վերապահողական դիրքորոշում ունի, առավել եւս , որ հասարակությունը նրան շատ ինտենսիվ հիշեցնում է Մարուքյանի ելույթը / ապրիլին, Նիկոլ Փաշինյանի քայլարշավի օրերին Մարուքյանի ունեցած ելույթը, որտեղ նա հորդորում էր Փաշինյանին խորհրդարան վերադառնալ-հեղ./, որը շատ նորմալ ելույթ էր, բայց դա նրան կաշկանդում է: : «Լույս»-ը  պետք է կողմնորոշվի՝ իր գաղափարը , իր ուզած Հայաստանը, իր սեգմենտը որն է»:

Հրանուշ Խառատյանի կարծիքով, այս պահին Հայաստանում քաղաքական կոչվող կուսակցություններն ասելիք չունեն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ