26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 3, 2018

Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց. Շանթ Հարությունյանի պատասխանը բանտից վարչապետ Փաշինյանին

Ցեղակրոն կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը խոսել է Շանթի հետ և նրան խնդրել՝ օգտվել պահման բաց ռեժիմից, սակայն նա չի համաձայնել։ Շանթ Հարությունյանի գրառումը, որը ֆեյսբուքյան իր էջում տարածել է նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, ներկայացնում ենք ստորև։  «Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին:  Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը […]

«Այ գավառական ծաղրածու, դու քեզ իրոք էն սերիալներիդ մեջի «տղու» տեղն ես դրել». Վիգեն Սարգսյանը՝ Հայկ Մարությանին

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու նպատակով երեկ կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջին համար Հայկ Մարությանի ելույթին։ Վիգեն Սարգսյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։   «Այ գավառական ծաղրածու, Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես: Անկախ նրանից, թե որքան սուր կարող […]

ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարությանը, թե կառավարությունն աշխատում է ԱԺ ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա՝ նշելով, որ լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։ […]

Մեր թիմի դեմը խաղ չկա. Հայկ Մարության

Այսուհետ ձեր պարտականությունն է ձեր կյանքի 20 տոկոսը նվիրել հանրային շահերին, նվիրել հանրությանը. միայն այսպես մենք կարող ենք հաջողություն ունենալ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանն ասել է ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում: «Հարգելիներս, երևանցիներս, հարազատներս, առանց ձեր մասնակցության, առանց ձեր ակտիվ […]

Արցախում զինծառայող է մահացել

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

Պետք է արձանագրենք Փաշինյանի և նրա կառավարության ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ աշխատանքներ են տարվում սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ և մինչև 2019 թ.-ի հունիսը կլինեն ԱԺ ընտրություններ, ասաց, որ սահմանադրության փոփոխության մասին խոսելը պարզապես աբսուրդ է: »Երեքուկես ամիսը բավարար էին արձանագրելու համար Փաշինյանի ու նրա կառավարության՝ ֆիասկոին մոտ գտնվելու իրողությունը: Ուստի նա փորձում է հանրության ուշադրությունը […]

Եթե մենք չկարողանանք ժողովրդավարական երկիր ստեղծել, շարժումը կիմաստազրկվի. Դավիթ Բաբայան

«Ամենակարեւորն այն է, որ վերականգնվեց անկախ պետականությունը: Այն ոչ միայն վերականգնվեց, այլեւ ողջ հայության հետ միասին, մենք ի վիճակի եղանք այն պաշտպանել»,- Henaran.am -ի-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ անկախության հռչակման 27-ամյակին ու Արցախի ձեռքբերումներին, ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը: Դավիթ Բաբայանը շեշտեց՝ 1988-ին, երբ շարժումը սկսվեց եւ տրամաբանական ուղին հանգեց անկախ պետականության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի