26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 13, 2018

Ինչո՞ւ է անհրաժեշտ սուրճից հետո ջուր ըմպել

Գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորույթն ունի բավականին գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճը միայն այդպես էլ պետք է ըմպել: Ահա պատճառը. Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ […]

Լոպետեգին հեռացվեց

Խուլեն Լոպետեգին չի ղեկավարի Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընթացքում: Կրասնոդարում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում, Լոպետեգին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտարարել են հեռացման մասին: «Մենք ստիպված ենք հրաժարվել գլխավոր մարզչի ծառայություններից: Ցանկանում ենք նրան ամենայն բարիք և հաջողություն»,- նշել է Ռուբիալեսը:

Արդար եղիր ինքդ քո առաջ. Սարգիս Գրիգորյան

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած լուսանկարին կից դերասանն գրառում է կատարել՝ խոսելով արդարության, խղճի ու հոգու մասին: Նա գրել է. «Արդար եղիր ինքդ քո առաջ, որ խիղճդ հանգիստ լինի, իսկ հոգիդ խաղաղ»:

Աշոտյանը հորդորեց Փաշինյանին կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – […]

Բարեգործության մասին օրենքը ԲՀԿ-ի պրիզմայով նայելը սխալ է. Մարուքյան

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարեգործության մասին օրինագծի մեջ որեւէ վատ բան չի տեսնում:   «Եթե նախագիծը լուրջ խնդիրներ առաջացնի բարեփոխումներ անողների համար, կարելի է քննարկել: Նախագիծը ներկայացվել է այն կառավարության կողմից, որտեղ Բարգավաճ Հայաստանը ունի փոխվարչապետ եւ նախարարներ եւ չեմ կարծում, թե սա ինչ-որ մեկի դեմ է արվում, ես կարծում եմ, որ դաշտը կանոնակարգելու […]

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի պալատում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման օրակարգում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն են: Հանդիպմանը հայկական կողմից ներկա են նաև Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը, ՀՀ վարչապետի օգնական Վարուժան Ներսիսյանը: Ռուսական կողմից՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, […]

Մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան

Պիտի դառնանք  ուժ, որ մոտ ապագայում մտնելու ենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Թորոս Սեֆիլյանը: Հիշեցնենք, որ  ՀԽ-ն  նախկին իշխանությունների  օրոք  չի մասնակցել  խորհրդարանական ոչ մի ընտրության՝ դրանք  ոչ լեգիտիմ որակելով:  «Շատ արագ ձևով պետք է կազմակերպչական գործեր տարվեն, ժողովուրդը պետք է, որ մեր տեսլականը, գաղափարախոսությունը, ծրագրերն իմանա: Նոր, հեղինակավոր  […]

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի

Զբոսաշրջության կոմիտեն նոր նախագահ ունի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, այս պաշտոնում նշանակվել է 30-ամյա Հռիփսիմե Գրիգորյանը: Գրիգորյանը 2016-ից ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի դոնորների հետ կապերի համակարգողն էր, մարկետինգի խթանման վարչության խորհրդական։ Հիշեցնենք, որ 2016 թվականից կոմիտեն ղեկավարում էր Զարմինե Զեյթունցյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի