26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է անհրաժեշտ սուրճից հետո ջուր ըմպել

Գրեթե բոլոր եվրոպական սրճարաններում հաճախորդներին միշտ առաջարկում են մեկ բաժակ էսպրեսոյից հետո ջուր ըմպել: Այս սովորույթն ունի բավականին գիտաբժշկական հիմք. պարզվում է, որ սուրճը միայն այդպես էլ պետք է ըմպել: Ահա պատճառը.

Բոլորը գիտեն, որ սուրճի մեջ կա կոֆեին: Դա ալկալոիդ է, որն ակնթարթորեն մեզ տալիս է առույգության զգացողություն: Բայց քչերը գիտեն, որ հատիկի մեջ կա նաև թեոբրոմին:

Երբ մենք սուրճ ենք խմում, այդ երկու նյութերը մեր օրգանիզմ են թափանցում միաժամանակ, բայց գործել սկսում են հերթով: Կոֆեինը գործում է միանգամից, իսկ թեոբրոմինը սկսում է աշխատել միայն 25 րոպե անց:

Կոֆեինը սկզբում նեղացնում է անոթները բոլոր օրգաններում՝ բացի երիկամներից: Երիկամներում անոթները, հակառակը՝ լայնանում են: Արդյունքում՝ Ձեր ճնշումը բարձրանում է, և Դուք ցանկանում եք միզել:

Ա՛յ, իսկ 30 րոպե հետո սկսում է Ձեր քունը տանել: Եվ ոմանք զգում են թեթև ձգումներ երիկամներում: Դա թեոբրոմինն է. ճնշումը մարմնում աճում է, իսկ երիկամներում՝ իջնում: Այստեղից էլ առաջանում է քնելու ցանկությունը:

Եվ ահա, որպեսզի չեզոքացնեք թեոբրոմինը, հենց դրա համար էլ սուրճ ըմպելուց հետո անհրաժեշտ է մի փոքր ջուր խմել:

Եթե սուրճից հետո ջուր խմեք, ճնշումը չի բարձրանա: Ավելի շուտ կբարձրանա, բայց ոչ այդքան արագ և ոչ այդքան կտրուկ:

Վերջապես, մտածեք ատամների մասին:

Սուրճի մեջ կա պիգմենտ, որը էմալը ներկում է շագանակադեղին երանգով: Եթե սուրճից հետո ջուր խմեք, այն չի հասցնի ներծծվել ատամների մեջ: Եվ ատամները կլինեն այնքան սպիտակ, որքան որ պետք է լինեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ