Բարեգործության մասին օրենքը ԲՀԿ-ի պրիզմայով նայելը սխալ է. Մարուքյան
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարեգործության մասին օրինագծի մեջ որեւէ վատ բան չի տեսնում:
«Եթե նախագիծը լուրջ խնդիրներ առաջացնի բարեփոխումներ անողների համար, կարելի է քննարկել: Նախագիծը ներկայացվել է այն կառավարության կողմից, որտեղ Բարգավաճ Հայաստանը ունի փոխվարչապետ եւ նախարարներ եւ չեմ կարծում, թե սա ինչ-որ մեկի դեմ է արվում, ես կարծում եմ, որ դաշտը կանոնակարգելու հետ է կապված եւ եթե ընտրական պրոց եսների հետ կապված շահարկում կա, ուրեմն կարող է կանոնակարգել նաեւ ընրական պրոցեսները »,-ասել է պատգամավորը՝ անդրադառնալով նապրեին ԱԺ ծառուկյան դաշինքի պատգամավորների բոիռն արձագանքին:
Նշենք, որ ԱԺ հայտարարությունների ժամին խմբակցության պատգամավորների ելույթներից ենթադրվում էր, որ կառավարության նախագիծը Գագիկ Ծառուկյանի դեմ է ուղղված:
Մարուքյանն ասաց, թե ՀՀԿ-ն էլ նույն բարեգործության անվան տակ գյուղացիներին կոմունալ վճարների կտրոններ է տվել եւ խնդիրը ԲՀԿ-ի պրիզմայով դիտարկելը սխալ է: «Ինչ ասես բարեգործության անվան տակ տվել են՝ էլ հոսանքի չեկ, էլ գազի չեկ: Դա վերաբերվում է բոլորին, բոլորը ընտրական պորցեսներից առաջ պետք է ուշադիր լինեն, որ նախաձեռնությունները չազդեն մարդկանց ազատ ընտրության վրա»,-հավելել է Մարուքյանը: