06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աշոտյանը հորդորեց Փաշինյանին կատարել իր սահմանադրական պարտականությունները

Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Բայց հասկանալով հանդիպման կարեւորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության եւ վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», – ասաց նա:

Նշենք, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր Ազգային ժողովի նիստին, քանի որ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը (նա մասնակցում էր ԵՏՄ խորհրդի նիստին), այն ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե որեւէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որեւէ այլ վայրում գտնվել չի կարող։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ