25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2018

Ալեն Սիմոնյանն իրեն տեսնում է Երևանի քաղաքապետի պաշտոնում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը տեսնում է Լենա Նազարյանին: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում:  Ինչ վերաբերում է լուրերին, որ Էդմոն Մարուքյանն է լինելու խմբակցության ղեկավարը, Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար նախընտրելի թեկնածուն Լենա Նազարյանն է»: Նա հավելեց՝ խմբակցությունը առաջիկայում կորոշի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները և կհայտարարի:   Ինչ վերաբերում է […]

Հնարավոր է լուրջ պատերազմական իրավիճակ լինի. Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով նոր կառավարության հիմնական առաքելությունը «մաքրողի» դեր կատարելն է: Արամ Սարգսյանը նոր նախարարներից մի քանիսից լավ տպավորություն է ստացել. «Կրթության և  գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք անենք ամեն ինչ որպիսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»,-այսօր՝ մայիսի 22-ին, […]

Բազմաթիվ ձախողումներ պիտի կրես, որպեսզի հասկանաս

Բազմաթիվ ձախողումներ պիտի կրես և ճանաչես անապատի փորձառությունը, որպեսզի կարողանաս հասկանալ Քրիստոսի անսահման սերը քո հանդեպ։ Այդ ժամանակ այդ սերը քո սրտի մեջ կհեղվի Սուրբ Հոգու կողմից և կկարողանաս Պետրոսի նման ասել Հիսուսին. «Տեր, Դու գիտես, որ ես սիրում եմ Քեզ»։ Ժան Լաֆրանս

Ով գնում է, բարով գնա, ով մնում է, բարով մնա. Շարմազանով (տեսանյութ)

«Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը։ Ես սպասում էի, որ դուք գայիք ասեիք՝ ո՞նց եք վերաբերում, որ ընդդիմությունն ասում է 7.5 տոկոսը նկարածա, բայց Ստեփան Մնացականյանը նշանակվել է, այսինքն՝ ընդունում են, […]

Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ

«Վերջին տարիներին կրթական համակարգը եղել է քաղաքական համակարգի կցորդ, ինչն անթույլատրելի է»,-այսօր՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը:  Խաչատրյանի խոսքով՝ պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի: Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կրթության ոլորտը պետք է ձերբազատել նաև սոցիալական գործառույթից, քանի  որ կրթության համակարգը դարձել է […]

Ադրբեջանի հետ բանակցություններում միշտ սատարելու եմ իմ երկրի վարչապետին. Շարմազանով (տեսանյութ)

«Թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ԼՂ համակարտության վերաբերյալ, չի բխում ՀՀԿ դիրքորոշումից, բայց ցանկացած բանակցություններում ես աղոթելու եմ նրա հաջողության համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ, որովհետև ինքը իմ պետության վարչապետն է։ Թող Ալիևն էլ , […]

ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններից ու ԱԱԾ պետի հայտարարությունից (տեսանյութ)

«Ես առհասարակ այդ հարցի շուրջ պատրաստ չեմ որևէ պատասխան տալ, քանի որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա քաղաքական իրավիճակը երկրում կարող է 5 ամիսը մեկ փոխվել, այդ դեպքում պարտավոր ենք լինելու 5 ամիսը մեկ ընտրություններ անել, ամեն ինչի համար պետք է քաղաքական հիմնավորում լինի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով […]

Նոր նշանակում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի 2-րդ […]

Գնաց

2018թ-ի մայիսի 22-ին Սանկտ Պետերբուրգում  տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների Խորհրդակցության 15-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցելու համար ՀՀ վարչապետին կից ազգային անվտանգության ծառայությունից մեկնած պատվիրակությունը գլխավորում էր գերատեսչության տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանը:   ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի