15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն արտահերթ ընտրություններից ու ԱԱԾ պետի հայտարարությունից (տեսանյութ)

«Ես առհասարակ այդ հարցի շուրջ պատրաստ չեմ որևէ պատասխան տալ, քանի որ եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա քաղաքական իրավիճակը երկրում կարող է 5 ամիսը մեկ փոխվել, այդ դեպքում պարտավոր ենք լինելու 5 ամիսը մեկ ընտրություններ անել, ամեն ինչի համար պետք է քաղաքական հիմնավորում լինի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից, թե այս տարվա մեջ պիտի կայանան:

https://www.youtube.com/watch?v=N4AWAHh8NA4&feature=youtu.be

Ինչ վերաբերում է ԱԱԾ պետի հայտարարությանը, թե կոռուպցիոն բացահայտումներ են լինելու, Շարմազանովն ասաց, որ իր մասով կարող է ասել, որ բիզնես չունի, երբեք կոռուպցիոն սկանդալների մեջ չի եղել: «Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինությունների, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ», – նշեց նա՝ հավելելով. «Ես մտահոգվելու խնդիր չունեմ»։

Խոսելով ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տվածների մասին՝ Շարմազանովը նշեց, որ իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան ու օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։ Դիտարկմանը, թե ԱԱԾ տնօրենի հայտարարությունը ենթադրում է, որ այդ չարաշահումները տեղի են ունեցել ՀՀԿ իշխանության ժամանակ, ի՞նչն է պատճառը, որ դրանք նախկինում չեն բացահայտվել, Շարմազանովն ասաց. «Դուք տեսական բաներ եք ասում, որոնք իրական չեն։ Ժողովրդավարությունն ընդունում է անմեղության կանխավարկածը, դուք ենթադրություններ եք անում։ Ես սուրճի բաժակի մեջ նայելով չեմ կարող ասել Պողոսն է մեղավոր, թե Պետրոսը։ Ես սպասում էի, որ դուք գայիք ասեիք՝ ո՞նց եք վերաբերում, որ ընդդիմությունն ասում է 7.5 տոկոսը նկարածա, բայց Ստեփան Մնացականյանը նշանակվել է, այսինքն ընդունում են, որ նկարած չէ։ Կամ գնաք պարոն վարչապետին կամ փոխվարչապետին ասեք՝ էս որ 6 ամսից ավել է ինչ ասես ասում եք, որ ԵԱՏՄ մեր անվտանգության շահերից չի բխում, ՀԱՊԿ անդամ մի շարք երկրներ թշնական են տրամադրվել, հիմա չեք ասում», – հավելեց Շարմազանովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ