15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավոր է լուրջ պատերազմական իրավիճակ լինի. Արամ Սարգսյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով նոր կառավարության հիմնական առաքելությունը «մաքրողի» դեր կատարելն է:

Արամ Սարգսյանը նոր նախարարներից մի քանիսից լավ տպավորություն է ստացել.

«Կրթության և  գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք անենք ամեն ինչ որպիսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»,-այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նշում է, որ խաղաղ պայմաններում աշխատելու համար ընդամենը մեկ տարի ժամանակ կա.

«Ադրբեջանը և Թուրքիան իրենց նկրտումներից չեն հրաժարվել, թուրքական աշխարհի միացման գաղափարից չեն հրաժարվելու և մինչև տարվա մեջ հնարավորություն դառնանք գործոն դառնալու, որ մեզ հետ հաշվի նստեն, եթե այն բանը չկատարվի շատ հնարավոր է մյուս տարվա գարնանը լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվենք»-նշել է Արամ Սարգսյանը:

Քաղաքական գործիչը նկատում է, որ տնեսական ոլորտում ամենամեծ խնդիրը՝ պետական պարքտն է.

«Այն պետք է ամբողջությամբ դիվերսիֆիկացվի, 7 միլիարդ դոլար պետական պարտքից մենք պետության զարգացմանը ոչ մի դոլար չենք ուղղել»:

Արամ Սարգյանն անդրադարձել է նաև ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակմանը՝ նշելով, որ ցանկալի կլիներ այդ պաշտոնը զբաղեցներ ավելի փորձառու մեկը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ