24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 22, 2018

Այս մտահոգությունը կիսում են 100-ավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձևավորված իշխանությունների հասցեին. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հակասահմանադրականություն է տեսնում նոր կառավարության քայլերում: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին։ «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվամիջոցներով հայտնում է, որ երբ հորդորի ՏԻՄ մարմիններին հրաժարական տալ, նրանք պետք հրաժարական տան։ Սահմանադրության հետ կապված՝ համապատասխան հոդվածով ակնհայտ խնդիր եմ տեսնում», – նշեց նա։ Արմեն […]

Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան. Էնֆիաջյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը կարծում է՝ գյուղացիական վարկերն անմրցունակ են, ու գյուղացիները չեն կարողանալու այն մարել: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին:«Գյուղացիական վարկերը պետք է համաներման արժանանան, դրանք, միևնույն է, անհույս վարկեր են և չեն մարվելու», – նշեց նա։ Ըստ պատգամավորի՝ ՀՀ ներքին մշակման հողերի շուրջ 60 տոկոսն անգործության է մատնված՝ ոռոգման […]

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել և հարվածել է համալսարանի վարորդին և ազատման դիմում գրել

Զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ Սույն հրապարակմամբ  ցանկանում ենք պարզաբանում մտցնել  ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ հատկապես, որ իրողության վերաբերյալ տարածվում է ապատեղեկատվություն: 14.05.2018թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում տեղի է ունեցել միջադեպ: Համալսարանի վարորդ Միհրան Պապիկյանը մեքենայով այցելել է քոլեջ, հսկիչը նրան զգուշացրել է մեքենան տարածքից դուրս բերել, որ իր վրա չբարկանան: […]

Շարունակելու ենք արժևորել ավանդական ընտանեկան արժեքներն ու հայ եկեղեցին. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան Սիրելի ժողովուրդ Մեր երկրում ներքաղաքական զարգացումները թևակոխել են նոր փուլ: Կա նոր կառավարություն և նոր ընդդիմություն: Հուսով եմ` թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը` այսինքն մենք, կգործենք բացառապես ՀՀ ժողովորդի, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահերից ելնելով: Այո, կա նոր իրողություն. մենք լինելու ենք կառուցողական […]

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաև ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին և ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում […]

Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության Մայիսի 22-ին Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։ Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական […]

Պետք է այնպես անել, որպեսզի գյուղացին չարտագաղթի գյուղից. նախարար (տեսանյութ)

«Պետք է այնպես անել, որպեսզի գյուղացին չարտագաղթի գյուղից»,- այսօր լրագողների հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ ոլորտում խնդիրները շատ-շատ են: «Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսին, որ՝ եթե քո կաթը թանկ է, ոչ ոք չի գնում, դու էլ կովդ ծախիր, գնա քաղաքում մի բան արա: Սա ազգային անվտանգության, պարենային անվտանգության […]

ՀՀ վարչապետի տիկնոջ ուշադրության կենտրոնում

Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրավերով տեղի է ունեցել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ երկրորդ հանդիպումը: Հանդիպման մասնակիցները փարատել են նախորդ հանդիպման առիթ հանդիսացած մտահոգությունները, թե երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունը կարող էր խաթարել այս անչափ կարևոր ոլորտի բնականոն գործունեությունը: Ավելին, ներկաները ուրախությամբ հայտնել են, որ նախորդ հանդիպման արդյունքներով տարածված […]

Երկրապահները զայրացած են /տեսանյութ/

ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքների անդամները վրդովված են, որ մեկ-երկու ստահակ իրենց իրավունք են վերապահում վայրահաչել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանի հասցեին: Նրանք՝ հարյուրներով, իրենց բողոքն են արտահայտում: Սույն տեսանյութում ներկայացնում ենք երկրապահներից միայն մի քանիսի գնահատականը Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի վերաբերյալ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի