25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս մտահոգությունը կիսում են 100-ավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձևավորված իշխանությունների հասցեին. Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հակասահմանադրականություն է տեսնում նոր կառավարության քայլերում: Այս մասին նա հայտարարեց ԱԺ հայտարարությունների ժամին։ «Ինձ համար մտահոգիչ է, երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը լրատվամիջոցներով հայտնում է, որ երբ հորդորի ՏԻՄ մարմիններին հրաժարական տալ, նրանք պետք հրաժարական տան։ Սահմանադրության հետ կապված՝ համապատասխան հոդվածով ակնհայտ խնդիր եմ տեսնում», – նշեց նա։

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ վերջին օրերին բազմակարծության հանդեպ անհանդուրժողականություն է նկատվում։ «Այս մտահոգությունը կիսում են 100-ավոր օգտատերեր, որոնք հանդգնում են քննադատական խոսք ասել նոր ձևավորված իշխանությունների հասցեին»։

Նա նաև սահմանադրականության խնդիր է տեսնում այն հարցում, որ  երկրի վարչապետը Պաշտպանության նախկին նախարարին հորդորում է հրապարակավ կարծիք չհայտնել սոցցանցերով։ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ազգ-բանակ կոնցեպտի մասին հնչած քննադատություններին՝ նշելով, որ ազգ-բանակ գաղափարը որևէ մեկի սեփականությունը և որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չէ, այլ կոչված է մոբիլիզացնել քաղաքական ռեսուրսը արտաքին ագրեսիայի դեպքում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ