20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2018

Աստծուն մի բարկացրու

Փորձի՛ր ինձ, Տե՛ր, և քննի՛ր ինձ, փորձի՛ր երիկամներս ու սիրտս: Սաղմոս 25 Հայրերի ոսկե ֆոնդից  Ամեն առավոտ, երբ արթնանում ես քնից, խորհիր այն մասին, որ Աստծո առջև պատասխան պետք է տաս բոլոր քո արարքների համար և էլ մեղք չես գործի Նրա առջև, ու Աստծո վախը կբնակվի քո մեջ: Յուրաքանչյուր քայլ, որ անում ենք այս կյանքի ճանապարհին, […]

«Շատ պատրաստված տղա է». նախկին փոխոստիկանապետ Ներսիկ Նազարյանը՝ Օսիպյանի մասին

«Օսիպյանի հետ շատ երկար աշխատել ենք, շատ պատրաստված տղա է, նորմալ սպա է եւ կաշխատի, ոչ մի պրոբլեմ չի լինելու: Ծառայությունները բոլորը գիտի, հարգանք ունի ոստիկանության համակարգում, ժողովրդի հետ աշխատելու փորձ ունի»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, Երեւան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը : Նազարյանի խոսքով`  ընտրվել է մարդ, որը երկար ժամանակ այդ […]

Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու. Սեյրան Սարոյան

«Դավիթ Տոնոյանն ուժեղ նախարար է լինելու»,-այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է  ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Ինքը տիրապետում է բանակին, երկար տարիներ եղել է փոխնախարար: Տոնոյան Դավիթը լուրջ դպրոց անցած մարդ է, անցել է եւ բանակը: Ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար, ուժեղ նախարար է լինելու: […]

Լուրջ բացահայտումներ Մշակույթի նախարարությունում.168 ժամ

«ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում և պետբյուջեի միջոցների վատնման բազմաթիվ փաստեր հայտնաբերել։ Տեսչության հաշվետվության համաձայն՝ մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին […]

Վերադառնում է ՊՆ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին: Արա Նազարյանն արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության նախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017 թվականին նա ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից եւ նշանակվեց ԱԻ փոխնախարար: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը այն էր, որ նրա եւ պաշտպանության նախարար Վիգեն […]

Ո՞ւմ է տեսնում Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում. Իրավունք

««Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարի պաշտոնում տեսնում է ներկայիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանին, ով առավել հայտնի է հեծանիվով աշխատանքի գնալով: Մարգարյանն աշխատել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում, որն ավելի վաղ ղեկավարել է Ալթունյանը: Մարգարյանի նշանակումը, մեր աղբյուրի հավաստիացմամբ, սարերի հետևում չէ»,-գրում է թերթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարումԼ

Նախարարի պաշտոնում կնշանակվեն նաև Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանը. Ժամանակ

Երեկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայա­ցուցիչները վարչապետի նստա­վայրում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կուսակցությունների մասնակ­ցությունը Ազգային համաձայ­նության կառավարության ձևավորմանը: Պայմանավորվա­ծություն է ձեռք բերվել, ըստ որի ՀՀ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կզբաղեցնի աշխատանքի և սոցիալական ապա­հովության հարցերի նախարա­րի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ արդարա­դատության նախարարի պաշ­տոնը: ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը […]

Ծեծողը փոխոստիկանապե՞տ.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսեւորած դաժանությամբ եւ բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո […]

Պաշտոնը թողեց և հայտնվեց հիվանդանոցում. ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց՝ նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ, բժիշկներն ինձ մոտ են»,-ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի