02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2018

Արծվաբերդ գյուղում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը. ոստիկաններին տեսնելով՝ նա վնասել է իրեն

Մայիսի 11-ին՝ ժամը 13-ն անց 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ ստացվեց։ Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգողը, որը բժիշկ էր, հայտնում էր, որ Արծվաբերդում ապրող 49-ամյա Մարինե Բեգյանի կոկորդը կտրել են։ Դին հայտնաբերվել էր հավաբնում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվեց, որ […]

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել

ժողովուրդ ջան, բազմաթիվ ֆեյք էջեր են բացվել իմ անունից: Բացի այս էջից և իմ անձնական հաշվից, որի հղումը տեղադրում եմ առաջին մեկնաբանության մեջ, մնացած բոլոր էջերը կեղծ են: Հ.Գ. Ես նաեւ հաշիվ չունեմ Ինստագրամում: Հետեւաբար իմ անունով Ինստագրամում եղած ցանկացած էջ կեղծ է

Արցախի բանակից հայտնում են

Մայիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն: Ընդհանուր առմամբ, անցնող շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում հակառակորդի թիկունքում` հիմնականում կենտրոնացման շրջաններում, նկատվել են նաև սահմանափակ […]

Զինծառայողները բանակից պետք է վերադառնան ավելի բարձր կրթական ցենզով.վարչապետ

«Մենք պետք է բացառենք այն իրավիճակը, երբ Զինված ուժերի ժամկետային զինծառայողների ծնողները նյութական ապահովման գործառույթ կիրականացնեն եւ ստիպված կլինեն իրենց երեխաներին ապահովել հագուստով, հիգիենիկ պարագաներով եւ այլն:»,- այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացնելու ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այդ […]

Ստոպ, չկա մի մարդ, որ կարա պարտադրի, որ ես հեռանամ. Ռուբեն Հայրապետյան

«Չկա մի մարդ, որ կարա պարտադրի, որ ես հեռանամ»,-այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Դիտարկմանը, որ ինքը եղել ե Սերժ Սարգսյանի թիմի անդամ, չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց. «Ստոպ, մենք հիմա ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված հարցեր ենք տալիս: Ճարպիկություն չպետք է անել, տղա ջան, […]

Լևոն Ալթունյանի ուղերձը

Լևոն Ալթունյանի ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Թանկագին բուժքույրեր, հարգելի գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ:             Չափազանց մեծ է ձեր դերակատարությունը։ Անհնար է պատկերացնել առողջապահության համակարգն առանց ձեր մասնակցության։ Դուք բժիշկների անփոխարինելի օգնականներն եք, որ մասնագիտական ձեր գործառույթներով, ձեր բարի վերաբերմունքով նպաստում եք հիվանդի արագ ապաքինմանը։ 21-րդ դարում բուժքույրն […]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: «Գիտակցում եմ, որ Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարությունում ներկայացնելու հարկ չկա, քանի որ նա երկար տարիներ աշխատել, ծառայել է ՊՆ-ում, զինված ուժերում և համոզված եմ, որ բոլորդ նրան շատ ավելի լավ գիտեք, քան ես կարող եմ ներկայացնել: Ուզում […]

Նիկոլ Փաշինյանը հանրապետականին զսպելու մեխանիզմներ այժմ չունի․ Գառնիկ Իսագուլյան

«Եթե իշխանության փոխանցում պիտի լիներ, ապա այն պետք է լիներ Սերժ Սարգսյան- Նիկոլ Փաշինյան բանակցությունների միջոցով, Սարգսյանի հրաժարականը անակնկալ էր բոլորի համար։Հետո, երբ հանրապետականը հայտարարեց, որ թեկնածու չի առաջադրելու ես անընդհատ պնդում էի, որ խորհրդարանի չորս ուժերը պիտի համաձայնագիր ստորագրեն, բանակցություններ լինեն, որը ցավոք, տեղի չունեցավ»,-այսօր` մայիսի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում […]

Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Մայիսի 14-ը Ս. Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ օրը՝ ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում: Փարպեցի փողոցի խաչմերուկից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի, որտեղ կկատարվի Անդաստանի կարգ: Ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի