25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 12, 2018

Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է

Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին: Ազնավուրն ընկել եւ կոտրել է ձեռքը: Նշվում է, որ 93-ամյա երգիչն ընկել է Մուրյես կոմունայի իր տանը: Ազնավուրը վնասել է ուսոսկրը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հանրապետությունում կպահպանվի անձրևոտ եղանակը

Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում`մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ […]

Հրաժարականի դիմում չեմ ներկայացրել. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել: Այս մասին նա անձամբ տեղեկացրեց Henaran.am-ին: «Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,-ասաց Արթուր Նալբանդյանը: Արթուր Նալբանդյանը Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թ. հուլիսից:

Մարտունիում 21-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է հարևանը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:40-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի թափածակված վերք, բաց պնևմոթորակս, քթի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի […]

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

Մալթայի միջազգային երաժշտական փառատոնից հետո, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությունն արժանացավ երաժշտագետների և արտասահմանյան մամուլի բարձրագույն գնահատանքին, սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա Ռիգայի՝ ջութակի և թավջութակի միջազգային փառատոն-մրցույթի շրջանակներում։ Մաեստրո Սմբատյանը մայիսի 13-ին կղեկավարի Լատվիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Որպես մենակատար հանդես կգա մեր ժամանակների լավագույն ջութակահարներից Գայ Բրաունսթեյնը։ […]

Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:   Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: […]

«Ես Հայաստանից չեմ փախել». Գարեգին Չուգասզյան

«Ես Հայաստանից չեմ փախել»,-քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի նախագահ, շուրջ երկու տարի ընդհատակում գտնվող և միայն ապրիլի 23-ին հանրայաին կյանք վերարադարձած  Գարեգին Չուգասզյանը: Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարում է, որ Հայաստանը հիմա գտնում է անցումային ժողովրդավարության փուլում եւ այս ընթացքում իրենք դաշնակից են նոր իշխանությանը: «Առանց այս փուլի չի լինում անցում […]

Շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն նոր կարևոր պարտականությունները կատարելու գործում: Ձեր երկրում խաղաղ փոփոխությունների այս նշանակալի ժամանակահատվածում, ես հույս ունեմ, որ Ձեր առաջնորդության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի կլինի արդարացնել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի