25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարտունիում 21-ամյա երիտասարդին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է հարևանը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:

2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:40-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի թափածակված վերք, բաց պնևմոթորակս, քթի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1996թ.:

Նախնական քննության տվյալներով՝ 21-ամյա երիտասարդը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տան մոտակայքում հարևանների հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հարևանը՝ ծնված 1993թ., ով նույն օրը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:

21-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ