19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 4, 2018

Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Մայիսի 4-ին Արցախի Հնարապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ նվիրված մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինչպես միշտ, նախատեսվում է տոնական միջոցառումներին ընգրկել հանրապետության բոլոր բնակավայրերը, ուսումնական հաստատություններն ու ՊԲ-ի բոլոր զորամասերը, որի շրջանակում կլինեն ինչպես ավանդական համերգային […]

Կարեւոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝ Վոլգոգրադ Եկատերինբուրգ Կազան Կալինինգրադ Մոսկվա Նիժնի Նովգորոդ Դոնի Ռոստով Սամարա Սանկտ Պետերբուրգ Սարանսկ Սոչի    Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝    oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքայինմարմնում,   սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,    նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:     Հարգելի ՀՀ քաղաքացիներ,         խնդրում ենք […]

Կարևոր փուլը դեռ առջևում է. Լարիսա Ալավերդյան/տեսանյութ/

«Այսքան երկար սպասված հանրապետականի հեռացումը տեղի է ունենում մեր աչքի առաջ, սակայն դեռ սպասվում է ամենակարևոր և երկարատև փուլը, քանի որ սա դեռ ճանապարհի սկիզբն է»,-այսօր՝ մայիսի 4-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայակությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը: Լարիսա Ալավերդյանի խոսքով առջևում բավականին լուրջ պրոցեսներ են և հարկավոր է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը.  «Այս […]

«Ելք»-ում հիմա չկա որևէ տարաձայնություն. Մարուքյան

««Ելք»-ում չկա տարաձայնություն: Կային սկզբունքային որոշ հարցեր, քննարկումներ, հիմա որեւէ տարաձայնություն չկա, նոր իրողություն է, նոր իրավիճակ է, իրականացվեց թավշյա հեղափոխություն, որն իր արդյունքներին պետք է հասնի, արձանագրվի վերջապես եւ կանգնենք բոլոր եւ աջակցենք հեղափոխության կապիտալիզացիային եւ նյութկանացմանը՝ հանուն երկրի փոփոխությունների»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե մայիսի […]

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի […]

Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանից

«Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել և ամեն տեսակ կարծիք էլ հայտնել, ես հայտնել եմ իմ ասածը Ազգային ժողովի ամբիոնից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասցեին ԱԺ ամբիոնից հնչեցրած քննադատություններին։ Հիշեցնենք՝ իր ելույթում պատգամավորն անդրադարձել էր Փաշինյանի հագուկապին։ «Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, […]

Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ.Ազատ Արշակյան/տեսանյութ/

«Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿն կամազուրկ մարդկանց կազմակերպություն էր: Նրանք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեն: Նրանց ելույթները լյուստրացիա էին: Նրանք ի վիճակի չէին կազմակերպվելու և դիմադրություն ցույց տալու»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը հանրապետական կուսակցության ետ քայլը համարում է տապալում. «Ես դեռ չէի կարծում, որ վասալների […]

Նիկոլ Փաշինանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպանի և ՄԱԿ համակարգողի հետ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ։ «Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։ Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաև բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու […]

Հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Կոստանյան

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով  ՍԴ անդամի ընտրության հարցին: Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն, ապա Կոստանյանն ընդգծեց. «Իմ այն հայտարարությունը` բացառում եմ, որ իմ խմբակցությունը կողմ քվեարկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի