14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ. ՀՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանից

«Խոսքի ազատության պարագայում ամեն ինչ էլ կարելի է քննադատել և ամեն տեսակ կարծիք էլ հայտնել, ես հայտնել եմ իմ ասածը Ազգային ժողովի ամբիոնից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հասցեին ԱԺ ամբիոնից հնչեցրած քննադատություններին։

Հիշեցնենք՝ իր ելույթում պատգամավորն անդրադարձել էր Փաշինյանի հագուկապին։

«Այնտեղ բազմաթիվ խնդիրների եմ անդրադարձել, միայն հագուստը չէ։ Տեսագրությունը նայեք, տեսեք, խնդիր չեմ տեսնում», – ասաց նա։

Իսկ մայիսի 8-ի քվեարկության վերաբերյալ պատգամավորն ասաց, որ տեքստում ինչ գրված է, գրված է, մնացածն ինչ կլինի, կլինի: 

«ՀՀԿ-ն որոշում կկայացնի այդ մասին, դուք կտեղեկացվեք, ոչ մի կանխատեսում չեմ ուզում անել:

Ես ունեմ իմ կարծիքը, դա ամրագրված է Սահմանադարության մեջ՝ ինչպես է քվեարկում ԱԺ պատգամավորը։ Դրա վերաբերյալ մեր հարգելի գործընկեր Աղվան Վարդանյանը վերջերս շատ լավ պատասխան տվեց՝ «Ժողովուրդը նաև ես եմ, ժողովուրդը նաև դուք եք, ժողովուրդը մենք բոլորս ենք»»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ