Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ.Ազատ Արշակյան/տեսանյութ/
«Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿն կամազուրկ մարդկանց կազմակերպություն էր: Նրանք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեն: Նրանց ելույթները լյուստրացիա էին: Նրանք ի վիճակի չէին կազմակերպվելու և դիմադրություն ցույց տալու»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Արշակյանը հանրապետական կուսակցության ետ քայլը համարում է տապալում. «Ես դեռ չէի կարծում, որ վասալների ժամանակը անցել է: Ինձ թվում էր դա պետք է սկսվի Ռուսաստանից, երբ իշխան Լվովի նման մեկը գա: Ես կարծում էի, որ Եվրասիական միության փլուզումը սարերի հետևում է, սակայն այն փլվում է և առաջին հաղթական հարվածը հասցվեց Հայաստանում: Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ, որը ոտքով, իր ընկերների հետ հայտնաբերեց փտած պատը»,-նշեց Արշակյանը հավելելով, որ Եվրասիական միությունը այլևս ռեսուրսներ չուներ, որ Հայաստանում կրկին անգամ մարտի 1 կազմակերպվեր:
Մանրամասները՝ տեսանյութում: