27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2, 2018

ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից խստորեն պահանջում են

Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը ճգնաժամով, որն արդեն սպառնում է մեր պետականությանն ու անվտանգությանը, Այս օրերին բացարձակապես նշանակություն չունի թե ով որ կուսակցությունից է։ Մենք բոլորս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, Հիմնվելով մեր ժողովրդի կողմից մեզ տրված հավաքական մանդատի վրա, բոլոր քաղաքական ուժերից, ՀՀ Ազգային ժողովի բոլոր չորս խմբակցություններից […]

Ոստիկանությունը կոչով է հանդես եկել

Հանրահավաքի որոշ վայրերում, մասնավորապես` Հանրապետության հրապարակում, երթեւեկում են բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում քաղաքացիների խմբեր կան, որոնց մեջ զգալի թիվ են կազմում անչափահասները: Ցուցարարների այդպիսի գործողություններն ուղևորափոխադրման կանոնների կոպիտ խախտում լինելուց զատ, ուղղակիորեն վտանգում են մարդկանց կյանքն ու առողջությունը: Մարդաշատ վայրում ծանրաքաշ ու մեծ ծավալով բեռնատարների երթևեկն ինքնին վտանգավոր է, իսկ երբ թափքում մարդկանց մեծ խմբեր […]

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին և հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետևանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում և հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների և հասցեների հրապարակումը: Հորդորում եմ դադարեցնել Ազգային […]

Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը

Թեև Հայաստանում տիրող ալեկոծության համատեքստում ասածս կարող է մանրուք թվալ, սակայն չեմ կարող ուշադրություն չհրավիրել հետևյալ հանգամանքի վրա։  ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածում ամրագրված է. «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով»։ Այս մասին iLur.am-ին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Հետևաբար մանդատից հրաժարվելու՝ պատգամավորներ Գրիգոր Ավալյանին, […]

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում, այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել՝ բոլոր քաղաքական ուժերին կոչ անելով կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել: Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ: Բոլորս գիտակցում ենք, որ […]

Ընդդիմությունը պետք է քաղաքական պայքար մղի, եթե չի ցանկանում, որ իր ձգտումը վերածվի պաշտոնակռվի

Ընդդիմությունը պետք է քաղաքական պայքար մղի, եթե չի ցանկանում, որ իր ձգտումը վերածվի պաշտոնակռվի, եթե իսկապես ուզում է իր երկիրը տեսնել ավելի հզոր և զարգացած։ Առանց քաղաքական պայքարի ընդդիմության պայքարը վերածվում է «հեղափոխության», որի հետևանքները միշտ եղել են աղետալի։ Այսօր ընդդիմությունը պարտավոր էր մինչև իշխանության գալը, որը կարող էր լինել երեկ, կարող է լինել մեկ […]

Գևորգ Կոստանյանը բացատրում է՝ ինչու դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ քաղաքական և կուսակցական շահը այլևս քննարկման առարկա չէ: «Ինձ համար հատկապես, մենք արդեն ունենք լրիվ այլ իրավիճակ, երբ որ որևէ մեկը չի կարող ղեկավարվել իր կուսակացական շահով կամ քաղաքական գաղափարախոսությամբ, հիմա արդեն մենք առաջնորդվում ենք ժողովդրի միասնության ապահովման համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու չքվեարկեց […]

Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ. Կոստանյան

«Բարդ իրավիճակ է, և բարդ հարցեր եք տալիս, որոնց պատասխանը ես չունեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ «Հանրապետական» կուսակցություն այլևս գոյություն չունի, Կոստանյանն արձագանքեց, որ ցանկացած կուսակցություն իր գաղափարախոսություններով և մոտեցումներով գոյություն ունենալու իրավուքն […]

Չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման և կարծիքի համար. Կոստանյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն ասում է, որ տեղեկություն չունի, թե կուսակցությունում քննարկվել է թեկնածու առաջադրելու-չառաջադրելու հարցը: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  Հարցին, թե ինչպես է վերաբերում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ կողմ քվեարկությանը, և հնարավոր է, որ նոր ՀՀԿ-ականներ մեկ շաբաթվա ընթացքում միանան ու կողմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված