ՀՀԿ-ն նիստ է անում. ժամանեցին նաև գեներալներ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը նիստ է հրավիրել: Խորհրդարանում են հավաքվել խմբակցության մի շարք պատգամավորներ, քիչ առաջ էլ ժամանեցին գեներալները: Լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ այստեղ է նաև կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ով չընտրվեց: Այսօր խորհրդարան տանող և քաղաքի մյուս ճանապարհներն ընդհանրապես փակ էին, պատգամավորներից միայն […]