Ո՞րն է լուծումը
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը՝ քաղաքական ճգնաժամը կարելի է հանգուցալուծել համաձայնության կառավարության ստեղծմամբ: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակավոր կառավարությունը դրա լավագույն լուծումն է: «Երբ ասում են, որ համաձայն չեն ժամանակավոր կառավարության, ես հասկանում եմ, որ այնտեղ լինելու են տարբեր ուժեր»։
Պողոսյանն ընդգծեց, որ երեկ էլ, առաջին օրն էլ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն, ով երեկ չընտրվեց, ասաց, ցույց տվեց, որ կան հարցեր, որտեղ սկզբունքային մոտեցումների տարբերություն չի լինելու: Որպես այդպիսին Պողոսյանն առաձնացրեց անվտանգության համակարգը, արտաքին ոլորտը:
Ըստ նրա՝ Փաշինյանի, համաժողովրդական ներկայիս շարժման պահանջն է, որ արտահերթ ընտրությունները նույն օրենքներով ու նույն համակարգով չլինեն:
«Իշխանությունը կորցրել են, բայց իրենց թվում է, թե դեռ պահում են։ Բոլոր կողմերն ընդունել են, որ մենք ամեն ինչ անելու ենք այն օրենքով, որ գրված է Հայաստանում, որ և՛ աշխարհի համար, և՛ մեր համար, կո՞ղմ ենք քվեարկել, թե՞ դեմ, այնուամենայնիվ, եթե պրոցեդուրալ բոլոր խնդիրներով հաստատված օրենք է, մենք սրանով ենք շարժվում՝ լինի դա Սահմանադրություն թե քվեարկությունների մեխանիզմ, որպեսզի չասեն՝ անօրինական է»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է երեկվա քննարկմանն, ապա Թևան Պողոսյանն ընդգծեց, որ ամեն ուժ տալիս էր իր՝ արդեն նախապես որդեգրած դիրքորոշմանը համապատասխան հարց: