26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 25, 2018

Հայկական շուկա է մուտք գործում Germania ավիաընկերությունը

Գերմանական Germania ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացրել Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից: Հայաստանի և Գերմանիայի միջև ուղիղ օդային կապ հաստատելու շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2016 թավականի ամռանը, երբ Գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդիպել էր […]

Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը՝ Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձին: Թրամփը  ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում այս անգամ ևս կիրառել է «Մեծ եղեռն» եզրույթը։ Հրապարակված գրավոր հայտարարության մեջ Թուրքիայի արտգործնախարարությունն ԱՄՆ-ի նախագահի ուղերձում կիրառված եզրույթները որակել է որպես «սխալ» և «սուբյեկտիվ»։ «Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք, որ  վերջինս  արդար դիրքորոշում հայտնի այդ շրջանում […]

Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Մայիսի 29-ին և հունիսի 4-ին մեր ընտրանին հանդիպելու է համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ:   Հանդիպումները կայանալու են Ավստրիայում:

Կարեն Կարապետյանն անձամբ է հերքում՝ հրաժարական չի տվել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հերքել է լուրերն այն մասին, թե հրաժարական է ներկայացրել։ «Հարգելի քաղաքացիներ, իմ հրաժարականի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը», – Facebook-յան իր էջում գրել է Կարեն Կարապետյանը։

Վիգեն Սարգսյանը Կարապետյանին զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն, և ամեն ինչ պետք […]

Վարույթ է ընդունվել Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում դիմակավորված անձանց կողմից քաղաքացիների վրա հարձակվելու և բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ 2018թ. ապրիլի 22-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի […]

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, ֆանտաստիկ էր, և անկեղծ ասած՝ ինձ համար էլ էր անսպասելի: Ակնհայտ էր, որ Հայաստանում ուշ թե շուտ տեղի էր ունենալու այսպիսի հեղափոխություն, բայց անսպասելի էր, որ այս պահին և այս ձևով: Առաջին փուլը, որը վերջացավ Սերժ Սարգսյանի հրաժարականով, տվեց բավականին դրական արդյունքներ. միջազգային կարծիքը՝ մի կողմից, որը կարևոր է, բայց ինձ […]

«Ժառանգություն» կուսակցությունը մերժում է Արմեն Սարգսյանի հրավերը

Այսօր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավեր է ստացել՝ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար: Շնորհակալությամբ ընդունելով հրավերը՝ մենք կարծում ենք, որ քննարկում կարելի էր իրականացնել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ սփյուռքահայ մեր հայրենակիցները կողմնորոշված չլինեին իրենց կարծիքի մեջ, սակայն նրանք վաղուց ունեն իրենց համոզմունքը՝ ազգային համաձայնության ժամանակավոր […]

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր: Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում: Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի