26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 19, 2018

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Լևոնյան, Իսակովի, Չարենցի, Մշեցու, Բաղդասարյան, Խանջյան, Կամոյի փողոցների և նրբանցքների, ինչպես նաև Շատին գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Անթույլատրելի է ատելության եւ թշնամանքի հրահրումը․ Գարեգին Բ-ի ուղերձը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վերջին օրերին Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ հանդես է եկել ուղերձով, որում ասվում է. «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ: Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ  խաթարում է հանրային բնականոն […]

Քաղաքագետը՝ լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ իրականացված բռնության մասին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը,  անդրադառնալով վերջին օրերին՝  բողոքի ցույցերի, հանրահավքների ընթացքում  ոստիկանների կողմից իրականացվող գործողություններին, ասում է ՝ չի  կարելի  միանշանակ ասել, որ ոստիկանները անհանդուժողական են, քանի որ կան տեղեր, որտեղ փաստացիորեն ոստիկանները հանդուրժողականություն են դրսևորում, բայց տեղեր էլ կան, որ նրանք ագրեսիվ են դրսևորում իրենց։ Այս մասին քաղաքագետը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ Քաղաքագետը անդրադարձավ նաև «Իրազեկ […]

Պայմանական հրդեհ «Լաթար» և «Կովկաս» համալիրներում. ԱԻՆ-ն անցկացրել է հակահրդեհային վարժանքները

«Լաթար» և «Կովկաս» հյուրանոցառեստորանային համալիրներում ապրիլի 19-ին անցկացվեցին ԱԻ նախարարության փրկարար ծառայության հատուկ տակտիկական ուսումնավարժությունները՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով: Միջոցառման նպատակներն են՝ ստուգել համալիրների անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս, կատարելագործել հյուրանոցառեստորանային և ռեստորանային համալիրների անձնակազմերի ու արձագանքող […]

Երկրում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ուղիղ կապ ունի նաև բանակի հետ. Վիգեն Սարգսյան

«Կարմիր գծեր կան նաև ուժի կիրառման և բռնության, վերահսկողության բացակայության հարցում»,- «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ ինքն իրեն մի կողմ է կանգնեցնում հնարավոր զարգացումներից և դա բավականին մտահոգիչ է հանրային անվտանգության տեսակետից»: Անդրադառնալով ոստիկանության ծառայությանն այս օրերին` պաշտպանության նախարարը նշել է. «Ես կարծում եմ, որ […]

Խոշոր հրդեհ Արգավանդ գյուղում

Ապրիլի 19-ին, ժամը 00:23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող կազմակերպություններից մեկի էլեկտրական ենթակայանում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ, որոնցից երկուսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել են: Պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի թիվ 174 հասցեում […]

Շարժման կազմակերպիչները և մասնակիցները չեն կիրառում բռնություն և երբեք չեն կիրառելու․ հայտարարություն

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։  Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել է, որ բացառում ենք նաև բռնությանը բռնությամբ պատասխանելու գործողությունները։  ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունները այն մասին, թե հավաքի կազմակերպիչները իրենց […]

Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում մեքենան շրջվել է

Ապրիլի 19-ին, ժամը 01:13-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Mercedes C մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և Mercedes G500 մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով […]

Փոստանջյանի ձեռքից խլել են բարձրախոսը. Նա հաղորդում է ներկայացրել դատախազություն

Երեւանի «Հերացի» ավագ դպրոցի դիմաց միջադեպ է գրանցվել, որի մասին «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Այս առնչությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տարածած հայտարարությունում ասվում է. «2018 թվականի ապրիլի 19-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Հերացի» ավագ դպրոցի դիմաց ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իր իրավունքով խաղաղ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի