26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2018

Մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը

Կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր, չեխ եւ ամերկացի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը։ Ռեժիսորը 86 տարեկան էր։ Նրա ամենահայտնի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի բոլոր հինգ գլխավոր պարգեւները՝ լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, ռեժիսորի եւ երկու դերասանների խաղի համար։ Այն նկարահանվել է Քեն Քիզի վեպի հիման վրա։  Նրա մյուս հռչակավոր ֆիլմերից են «Ամադեուս», […]

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Յուրի Հովհաննիսյանին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանիգիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյանանդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, ան­սպառ եռանդ նրագործունեության մեջ և ամենայն բարիք։ «Դուք մեծ ներդրում ունեք գիտության, մասնավորապես` միջուկային ֆիզիկայի, զարգացման ասպարեզում։ Ձեր արդյունավետ գիտական,կազմակերպչական և ման­կա­վարժական գործունեությունը բարձր է գնահատվել թե՛ մասնագետների, թե՛ պե­տա­կան ատյաններիկողմից։ Բազմաթիվ պետական պարգևները, ինչպես նաև գի­տա­կան ամենատարբեր մրցանակները խոսուն վկայություններն են Ձերվաստակի և ճանաչ­ման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում։  

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փոստանջյանի կողմից իրեն «հաճախորդ» անվանելու մասին է խոսել

«Դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը , բայց չեմ ասի»,-այսօր` ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակում  արձագանքելով դիտարկմանը, որ  իր կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանն իրեն անվանել է «Բաղրամյան 26-ի հաճախորդ», ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Շնորհակալություն եմ ասում եւ բարին եմ մաղթում, Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ […]

«Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք».ազատամարտիկ

«23 օր մեր ազատամարտիկ, արդեն նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում է ` ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելուն:Չապականված քաղաքական որոշ ուժեր միացան այս շարժմաը: Սա Սարդարապատի նման մի բան է  ու մենք փախչելու տեղ չունեք: Պետք է պայքարենք, որ ասորիների ու ցիգանների նման չկոտորվենք ու մնանք անհայրենիք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Մանրամասները` տեսանյութում:

Երիտասարդ ներուժի ներգրավումը գյուղատնտեսության զարգացման կարեւոր հիմքերից է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ: Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարեւոր հիմքերից մեկը: Հանդիպմանը մասնակցում […]

Ավտոերթ դեպի Ծաղկաձոր. Փաշինյանը հայտարարեց

«Ստուգել շչակները, լիցքավորել մեքենաները և ընթանալ դեպի Ծաղկաձոր` «Ոսկե պալատ»,-Ֆրանսիայի հրապարակում գտնվող ցուցարարներինքիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտնեց, որ գնալու են Ծաղկաձոր և փորձելուն են խաթարել ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ պետք է պաշտոնապես հայտարարվի Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու լինելու մասին: Ավելի ուշ ` Ազատության հրապարակում կհրավիրվի հանրահավաք:

«Հաղթանակը սարերի հետևում չէ». Վոլոդյա Ավետիսյան/տեսանյութ/

«Հաղթանակը սարերի հետևում չէ ու շատ մոտ է, ուղղակի պետք է միասնական լինենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով արդեն 24 օր Ազատության հապարակում շուրջօրյա նստացույց է իրականացնում և պայքարում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չընտրվի: Մանրամասները` տեսանյութում:

Թրամփը Սիրիային հարվածներ հասցնելու որոշում է կայացրել /տեսանյութ/

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշում է կայացրել Սիրիայում «կետային հարվածներ» սկսել՝  պատասխան Սիրիայի Դումա քաղաքում ենթադրաբար քիմիական հարձակում գործելու: «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։  ԱՄՆ-ն Սիրիայի դեմ հարվածներ է սկսվել Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի