03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փոստանջյանի կողմից իրեն «հաճախորդ» անվանելու մասին է խոսել

«Դա իր տեսակետն էլ, ես էլ ունեմ իմ տեսակետը , բայց չեմ ասի»,-այսօր` ապրիլի 14-ին Ֆրանսիայի հրապարակում  արձագանքելով դիտարկմանը, որ  իր կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանն իրեն անվանել է «Բաղրամյան 26-ի հաճախորդ», ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Շնորհակալություն եմ ասում եւ բարին եմ մաղթում, Զարուհին շատ ակտիվ գործիչ է, ով անցել է «Ժառանգության» դպրոցը, մեծ ավանդ ունի քաղաքացիական իրավունքների համար պայքարում»,- ընդգծել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ ապրիլի 9-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արմեն Սարգսյանին համարում է լեգիտիմ նախագահ: «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը սրան արձագանքել էր, որ նման կերպ արտահայտվելով, Րաֆֆի Հովհհանիսյանը բացահայտեց, որ ինքը Բաղրամյան 26-ի «հաճախորդ է»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ