27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2018

ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը զրոյից ցածր կլինի. Գագիկ Սուրենյան

Հայաստանում ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2…-3 աստիճան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ելնելով սպասվող ջերմային ֆոնից՝ հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ […]

Նիկոլի գործունեությանը նույնիսկ իր գործընկերները չեն հավատում. Ն. Գալստյան

ՍԴՀԿ–ն հանրահավաք-երթ է կազմակերպում մայիսի 1-ին Շառլ Ազնավուրի անվան  հրապարակում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը։ Ըստ նրա՝ անդրադառնալու են երկրի սոցիալ-տնտեսական խնդիրներին, բանկային համաներմանը, խոսվելու է աշխատավորների իրավունքների, շքեղության հարկի անհրաժեշտության մասին: «Անդրադառնալու ենք բիզնեսի սոցիալական պատասխանատվության օրենքով կիրառմանը, օրինակ` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի թիվ մեկ հարկատուներից է համարվում, սակայն տեսնում ենք, […]

«Ֆաստ կրեդիտ»-ում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի […]

Թուրքիան ուզում է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները գողանալ. ահազանգ (տեսանյութ)

«Հանուն կայուն մարդկային զարգացման » ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Միլենա  Մանվելյանն այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին բարձրաձայնեցին  «ՎիզաՄետրիկ» ընկերության հետ կապված խնդիրը: Ըստ նրանց՝ այն, որ Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությունը,  ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները Թուրքիա փոխանցելվու մտավախություն ու վտանգներ է առաջացնում: «Տենդեր է եղել, […]

Մեկ շաբաթում գրանցվել է 147 արտակարգ դեպք. Զոհվել է 8, տուժել՝ 46 մարդ. ամփոփում է 911-ը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 26-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 335 դեպք, որից 147-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 147 կենցաղային կանչ,  79 հրդեհ, 42 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 8 եւ տուժել 46 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է […]

«Ֆաստ Կրեդիտից» գումար հափշտակած անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով. Ոստիկանություն (ֆոտո)

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ զենքով մտել են «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ և գումար հափշտակել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ին, անհայտ անձը դիմակավորված, ատրճանակով և նռնակով, մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր […]

Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։ Այն բանից հետո, երբ  վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև  տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ,  Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։ Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։ Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի […]

Նարեկ Մանասյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

Ռումինիայի Թարգու-Ջիու քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հիշեցնենք, որ առաջնության քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 56 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը, որոնց, սակայն, չհաջողվեց շարունակել պայքարը մրցանակային տեղերի համար: Բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը Ռումինիա էր մեկնել 7 բռնցքամարտիկով՝ հավաքականի […]

Ուշադրություն. սպասվում են տեղումներ ձյան տեսքով

Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 4-ի առավոտ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերևութաբանական իրադրությունով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված