23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 30, 2018

Ինչպե՞ս տարբերել կապույտ հազն ու գրիպը

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կապույտ հազի հետևանքների մասին։ Նա նշեց՝ կապույտ հազի արդյունքում արձանագրվել են ուղեղային թաղանթի բորբոքումներ, թոքաբորբեր, և հիմնականում որպես տարիքային թիրախային խումբ դիտարկվում է մինչև երկու տարեկանը: Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն։ Արտահայտվում է շնչառական ուղիների լորձաթաղանթների ու նյարդային վերջույթների կատարային բորբոքումով, ցիկլային […]

Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի առաջիկա հանդիպմանը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի իսպանական Պրիմերայի 30-րդ տուրի` «Լաս-Պալմասի» հետ խաղին, որը կկայանա վաղը` մարտի 31-ին, հայտնում է «Marca»-ն: «Ռեալի» մարզչական շտաբը որոշել է հանգիստ տրամադրել պորտուգալացուն, քանի որ շաբաթվա կեսերին մադրիդյան թիմը հանդիպելու է «Յուվենտուսին» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում:  

Ինչի՞ կարող է հանգեցնել պատվաստումներից խուսափելը

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ վերջերս մեր երկրում արձանագրվել է կապույտ հազի և կարմրուկի հիվանդացության դեպքերի աճ « Ի տարբերություն նախորդ տարիներին գրանցված դեպքերի՝ այս տարի նկատվում է վերոնշյալ հիվանդությունների արագ տարածվելու դինամիկա», – ասաց բանախոսը։ Նա շեշտեց՝ ծնողներ կան, որոնք ուղղակի սարսափում են պատվաստումներից։ «Եվ […]

Վարչապետը ծանոթացել է ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող SoftConstruct ընկերության գործունեությանն ու ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանում տեղակայված SoftConstruct ընկերության գրասենյակ: Կառավարության ղեկավարին շրջայցի ընթացքում ներկայացվել է ընկերության գործունեությունը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և դրանց սպասարկումով: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված ընկերությունը գրասենյակներ է բացել    աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: SoftConstruct-ի և նրա հետ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին: Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհա-քաղաքական զարգացումների համատեքստում: Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, […]

Ավազակային հարձակում Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Վանաձորում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի լույս  մարտի 30-ի գիշերը՝ ժամը 03-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը զենքի գործադրմամբ հարձակում է գործել Վանաձոր քաղաքի Առափնյա 10ա հասցեում գործող ավտոգազալցակայանի աշխատակցի նկատմամբ և  նրա  կյանքի ու առողջության […]

«Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն»

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարը պատկերացնում են «առանց բռնության» սկզբունքի շրջանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փողոցային պայքարին, որ տանելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: «Այդ հարցերից կարևորագույնը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին են վերաբերում։ Դուք գիտեք, որ մենք մերժում […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Մարտի 30-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։ Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են հազարամյակների խորքից եկող բազմաթիվ պատմական և մշակութային կապերով, և Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։ Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի