13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն»

«Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք պայքարը պատկերացնում են «առանց բռնության» սկզբունքի շրջանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փողոցային պայքարին, որ տանելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: «Այդ հարցերից կարևորագույնը քաղաքական պայքարի ոչ բռնի մեթոդներին են վերաբերում։ Դուք գիտեք, որ մենք մերժում ենք բռնությունը ոչ միայն որպես գործողություն, այլև որպես հակագործողություն։

Սակայն մյուս կողմից սա չի նշանակում, որ մենք այս քաղաքական պրոցեսը պատկերացնում ենք որպես փխրուն, նրբիկ և վախվորած ինչ-որ բան։ Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնք ընդունում են այս պայմանը և համաձայն են ձևավորել երաշխիքներ, որ քաղաքական պրոցեսը կլինի այս սկզբունքների շրջանակում», – ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ, և քանի դեռ Ճակատի անունից չկա միասնական, հստակ հայտարարություն, այս խնդիրը կմնա առկախված:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ