25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 30, 2018

Եթե հասարակությունը թույլ է, ընդդիմությունն էլ պիտի այդպիսին լինի

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը փորձում է մոբիլիզացնել հասարակությանը, սակայն դա կարելի է անել միայն մոբիլիզամանը պատրաստ հասարակության դեպքում, հակառակ դեպքում այն տեղեկատվական բնույթի միջոցառում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: «Հասարակությունն ուղղակի բնակչության է վերածվել այս պահին, իսկ այսօրվա ընդդիմությունն էլ մեղավոր չէ, հասարակության […]

Նախազգուշացնո՞ւմ են Սեյրան Օհանյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ՀՀ ռազմական ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ստուգումներ են սկսել վերջին 6-7 տարիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ստացած երիտասարդների փաստաթղթերում: Նրանք փորձում են պարզել, թե ինչ հանգամանքներում են զորակոչիկները ծառայության համար ճանաչվել ոչ պիտանի կամ տարկետում ստացել: Միաժամանակ ՊՆ-ում կոռուպցիոն սկանդալների հետ կապված քրեական գործեր են հարուցվել, որոնց մասին […]

Այդպես էլ կոնսենսուսի չեկան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջև ընդհանուր գործողությունների և ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես և սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ և պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ: «Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» և մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ […]

Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Հովիկ Աբրահամյանի հետ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե օրերս տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հանդիպման ժամանակ բավականին «նուրբ» թեմաներ են շոշափվել: Ասում են նաև` Արգամիչը ներդրողներ է բերել Հայաստան ու այդ մասին է խոսել: Նախագահականին մերձ աղբյուրներն էլ ասում են, թե Հովիկ Աբրահամյանը վերջերս հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ու Սերժ Սարգսյանը բավականին կոշտ խոսակցություն է […]

Արմեն Գևորգյանին նոր պաշտոն կտրվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլին ձևավորվող նոր կառավարության փոխվարչապետներից մեկի պաշտոնն զբաղեցնելու է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Իսկ ով է դառնալու Սերժ Սարգսյանի կառավարության աշխատակազմի նոր ղեկավարը։ Որոշ տեղեկություններով՝ նա պատրաստվում է աշխատակազմի ղեկավար դարձնել իր օգնականներից մեկին՝ Արմեն Աբելյանին, ով նախագահական ոտք է դրել նրա հետ՝ 2008-ին։ 2013-ին Ս․ Սարգսյանը նրան Մխիթար […]

ԱՄՆ դեսպանի 2 ուշագրավ մեսիջները. «Ժամանակ»

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նախօրեին արել է երկու ուշագրավ հայտարարություն: Առաջինը դեսպան Ռիչարդ Միլզի խոսքն էր այն մասին, որ ԱՄՆ-ը չի աջակցում Հայաստանում բռնությամբ, ուժով, զինված ճանապարհով քաղաքական օրակարգ առաջ տանելու փորձերին, այդ թվում՝ «Սասնա ծռեր» խմբին: Երկրորդ հայտարարությունը, որ արդեն արեց դեսպանատունը, վերաբերում էր Հայաստանին ԱՄՆ հատկացնելիք օգնությանը: Դրա վերաբերյալ վերջին օրերին տարածվել էին տեղեկություններ, […]

Դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում. «Իրատես»

«Այն, որ կառավարման համակարգում խորհրդականների չարդարացված առատություն կա, վաղուց նորություն չէ, բայց, որ դպրոցներում էլ տնօրենի տեղակալների թիվը կհասնի մեկ տասնյակի, իսկապես նորություն է: Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում: Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ տնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, […]

Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 250.000 թուրքական լիրա (63000 դոլար) փոխհատուցում: Դատական հայցի առարկան օրեր առաջ Քըլըչդարօղլուի արած հայտարարությունն է, որում Էրդողանին անվանել էր «Ֆեթթոլահական ահաբեկչական կազմակերպություններ»-ի (FETÖ-գյուլենականներ շարժում) քաղաքական թև: «FETÖ-ի քաղաքական թևը չբացահայտելու համար է երկրում արտակարգ դրությունը երկարաձգվում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի