16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 29, 2018

Բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, մեղադրանք է առաջադրվել 6 անձի

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել են իրացնելու նպատակով իրավունք վերապահող և տարբեր պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքեր, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 6-ի ինքնությունը։ 2018թ. փետրվարի 7-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստացվել եւ վարույթ է ընդունվել մի խումբ անձանց կողմից կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ […]

Խթանվում է թեթև արդյունաբերությունը

Հավանության է արժանացել ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է ներքին արտադրողի համար հումքային բազա ապահովելու, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտի խթանման անհրաժեշտությամբ: Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով սահմանափակումներ կիրառել այնպիսի արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարելի է արտադրել մեր երկրում` խթանելով տեղական արտադրությունը, […]

ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը

Մարտի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://digitallibrary.un.org/record/1478118/files/A_72_780%26S_2018_200-EN.pdf: Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 29-ին, 40-ից ավելի օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները. – Քաղաքացիական ծառայության մասին, – Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին, – «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, – «Պետական պաշտոններ զբաղեցնող […]

Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպի ժամանակ խախտում թույլ տված ոստիկանները կպատժվեն. Արցախի ոստիկանություն

Արցախի ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել փետրվարի սկզբին Ստեփանակերտում Ասյա Խաչատրյանի հետ տեղի ունեցածի վերաբերյալ նրա հայտարարության հանգամանքները պարզելու նպատակով: Այս առնչությամբ, Արցախի ոստիկանության հայտարարությունում ասվում է. «Արցախի Հանրապետության ոստիկանությունը Երեւանի բնակչուհի Ասյա Խաչատրյանի կողմից  լրատվամիջոցներով տարածված¸ սույն թվականի փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունում իր նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով¸ […]

Հստակեցվել է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո տեղական հանրաքվեի անցկացման կարգը

Գործադիրը հավանություն է տվել «Տեղական հանրաքվեի մասին»  և հարակից մի  շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունման արդյունքում օրենքները  կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությամբ հանրաքվեի համար ամրագրված ընդհանուր տրամաբանությանը: Մասնավորապես՝ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծով հստակ կարգավորում են ստացել տեղական […]

Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է նրա մասնակցությամբ ֆիլմից

Ֆրանսիացի նշանավոր գրող Օնորե դը Բալզակի «Հայր Գորիո» վեպը ներկայանում է բոլորովին նոր շնչով: Լեգենդար երգիչ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է համանուն ֆիլմից: Լեգենդ Շառլ Ազնավուրի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և […]

Լևոն Ալթունյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

Լևոն Ալթունյանը ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հովհաննես Նավասարդյանին: ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ Հովհաննես Նավասարդյանի անցած աշխատանքային ուղին վկայում է, որ նա կկարողանա տեսչական մարմնի ղեկավարումն այնպես իրականացնել, որպեսզի կառույցի գործունեության նոր մակարդակ ապահովվի։  «Կարծում եմ` նա իր լիազորությունների շրջանակում նաև հանդես կգա նախաձեռնություններով թե՛ օրենսդրական […]

Լարսի ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 29-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի