26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2018

Գողություն` ավտոմեքենայի սրահից (տեսանյութ, լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Սարյան փողոցում կայանված ավտոմեքենայի սրահից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. փետրվարի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:30-13:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևան քաղաքի Սարյան փողոցում  կայանված «Օպել» […]

Ադրբեջանցի լրագրողը պատանդի կարգավիճակում ապրում է Ուկրաինայում

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ազատել ադրբեջանցի լրագրող Ֆիկրեթ Հուսեյնլիին: Այդ նպատակով կազմակերպությունը դիմել է Ուկրաինայի դատախազ Յուրի Լուցենկոյին: Ադրբեջանի իշխանության խնդրանքով լրագրողը 2017 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է Ուկրաինայի իրավապահների կողմից և նույն ադրբեջանական իշխանությունը պահանջում է, որպեսզի նրան հանձնեն Ադրբեջանի իրավապահներին։ Հիշեցնենք, որ Ֆիկրեթ Հուսեյնլին Ադրբեջանում եղել է «Ազադլիգ» […]

Մենք մեր քայլը կանենք, ես իմ քայլը կանեմ, ով իր քայլն ունի, թող անի. Փաշինյան

Բռնությունները մեզ համար անընդունելի են: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ողջունեց Վալոդյա Ավետիսյանին, ով հացադուլ է անում և նստացույց անողներին, ովքեր ևս, ինչպես և Փաշինյանի անդամակցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեմ են նախագահ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն: Հարցին, թե արդյոք այս օրերին ազդակներ զգում է, որ հանրությունը ոտքի կկանգնի՝ այս […]

Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը ներկայացնում է

«Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ունեցել ենք հատվածներ, երբ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 12-15 աստիճանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Վերջինս նշեց, որ ծառերի ծաղկման հետ զուգահեռ՝ ցրտահարությունների մեծ վտանգ կար, որովհետև մարտ ամսին շատ հաճախ են լինում ցուրտ օդի ներխուժումներ. «Բայց, ի ուրախություն […]

Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը նախկինում իրեն պատկանող կալվածքները վերադարձնելու համար դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան։ Պատրիարքարանը ժամանակին Պոլիսում բազմաթիվ կալվածքներ է ունեցել, որոնք 1973 թվականից հետո բռնագրավվել են պետության կողմից։ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը իր իրավունքները վերականգնելու համար Թուրքիայի տարբեր դատարաններում իրավական պայքար է մղել։ Քանի որ մինչ այժմ որևէ արդյունք չի արձանագրվել, Երուսաղեմի պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դիմել […]

Արա Բաբլոյանը կմասնակցի Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին

Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, մարտի 24-28-ը կլինի Ժնեւում (Շվեյցարիայի Համադաշնություն):  Նախատեսվում են մի շարք երկկողմ հանդիպումներ:  Այցի շրջանակում ՀՀ […]

Նարեկացու բուժիչ խոսքերը

Ինչո՞ւ կարծրացնես սիրտը եղկելուս, անճա՜ռ ահավոր, Որ չթափանցի երկյուղդ այնտեղ: Թող որ չլինեմ ես անպտուղ՝ փոքր այս վաստակիս մեջ՝ Անբերի հողում, իզուր, ապարդյուն սերմանողի պես: Չլինի, որ երկնեմ ես, և չծնեմ, Ողբամ՝ և չարտասվեմ, խորհեմ՝ և չհառաչեմ, Ամպեմ, և չանձրևեմ, Եվ, երբ որ բացվի երկինքը վերին, Չլինի՛ որ ես լույսը վայելելու անվարժ, անընտել՝ Մոմի պես […]

Որևէ մեկը չի ժխտում Սեֆիլյանի մասնակցությունը պատերազմին. Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի ցանկանում մեկնաբանել դատարանների որոշումները: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին։ «Դատարանների որոշումները չեմ մեկնաբանում, կան ընթացակարգեր»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք դատարանի որոշումը քաղաքական հետապնդման արդյունք չէ, նա պատասխանեց. «Պաշտպաններն իրենց իրավունք ունեն կարող են դիմել վերաքննիչ դատարան և մինչև վերջ շարունակել»։ Դիտարկմանը, թե […]

Թուրք-վրացական սահմանային անցակետերից մեկը ժամանակավորապես փակվել է

Մարտի 22-ին Թուրքիան ժամանակավորապես փակել է թուրք-վրացական սահմանի վրա գտնվող Սարփի սահմանային անցակետը։ Պատճառը անցակետում իրականացվող շինարարական աշխատանքներն են, որոնք նպատակ ունեն ավելի ժամանակակից դարձնել այն։ Անցակետի փակման հետևանքով ավտոմեքենաները և մարդիկ առայժմ չեն կարողանա ելումուտ անել։ Նշվել է, որ բացումից հետո ժամանակավորապես կգործի ավտոմեքենաները սպասարկող 2 միջանցք՝ 6-ի փոխարեն։ Տեղեկացնենք, որ թուրք-վրացական սահմանին կա 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի