25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 23, 2018

Այսօր Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է

Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկի՝ Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գյուլբենկյանը ստեղծեց Նավթային գլխավոր կոմիտե կազմակերպությունը, որի նպատակն էր ձեռք բերել գերմանական Դոյչե բանկը։ Պատերազմից հետո Turkish Petrolium Company-ն վերանվանվեց Iraq Petrolium Co. LTD և դրա բաժնետոմսերը հավասարապես կիսվեցին ներկայիս British Petrolium-ի, Royal Dutch Shell […]

Ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ներկայիս և նախկին ղեկավարները

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի ղեկավար Ա.Մանուչարյանը և նախկին ղեկավար Հ. Հովհաննիսյանը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային […]

Ունիվերսալ լուծումներ չկան. Շարմազանով

«Ունիվերսալ լուծումներ չկան, յուրաքանչյուր երկիր իր կառավարման արդյունավետությունից ելնելով՝  ընտրում է կառավարման համապատասխան մոդելը»,- այսօր «Կառավարության կառուցվածքի» և կից փաթեթների մասին քննարկման ժամանակ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ եթե պառլամենտարիզմը չլիներ, ապա ընդդիմադիր գործընկերները չէին ունեն իրավունք հարցապնդում անել և վարչապետին կամ նախարարին հրավիրել այստեղ: «Այդ պատճառով երբ խոսում եք, […]

Վրաերթ Երեւանում. հիվանդանոց տեղափոխվածները Ռազմական համալսարանի կուրսանտներ են

Երեւանում երեկ՝ մարտի 22-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 20:50-ի սահմաններում Սարի թաղի 20-ամյա բնակիչ Արտավազդ Առաքելյանը Դավիթ Բեկի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց, Nissan մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նրանք Արցախի Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են՝ 22-ամյա Դավիթ Պողոսյանն ու 21-ամյա Էդուարդ Մանուկյանը:  Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածներին […]

Թե ո՞ւր կգնա պետությունը, մեծապես կախված է նոր օրակարգից (տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, հայտարարեց պետությունը վարչապետի պաշտոնում ղեկավարելու`իր մտադրության  մասին։ Սա, մեծ հաշվով, անակնկալ չէր։ Սա ստեղծված իրականության արդյունքն էր։ Այս պայմաններում շատ ավելի կարևոր է դառնում այն օրակարգը, որով նա պատրաստվում է  ղեկավարել երկիրը։ Այդ մասին Ս. Սարգսյանը դեռ լռում է։ Թե ո՞ւր կգնա պետությունը, մեծապես կախված է հենց դրանից՝ նոր  օրակարգից […]

Ամուսնությունների և բաժանությունների վիճակագրությունը հարևան Իրանում

Քանի որ Նովրուզ է, գարուն է, կանանց միամսյակն է, ներկայացնեմ ամուսնությունների և բաժանությունների վիճակագրությունը հարևան Իրանում:  Ամուսնության միջին տարիքը տղամարդկանց շրջանում 27 է, կանանց շրջանում՝ 23: Բաժանությունների ցուցանիշը տղամարդկանց շրջանում 36 տարեկանն է, կանանց շրջանում՝ 31: 2017թ. գրանցվել է 482 հազար ամուսնություն, բաժանումները կազմում են 134 հազար: Իրանում բնակչության թիվը հատել է 81 միլիոնը: Արմեն […]

«Ելքը» վիրավորվեց Դավիթ Հարությունյանից

«Այն պրակտիկան, որ մեծ փաթեթում ներառում են իրար հետ կապ չունեցող նախագծեր, որ պատգամավորները չկարողանան կարդալ»,-այսօր «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա հետաքրքրվեց, թե իրենց մի քանի առաջարկներն ինչու են մերժել: Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ տեսչական մարմինների հետ […]

Սերժ Սարգսյանից պահանջում է որդու արյունը. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ի մոտ /տեսանյութ/ֆոտո/

Նախագահական նստավայրի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում Գյումրիում սպանված Արտյոմ Ադալարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան: Նա այստեղ է՝ նախագահից պահանջելու, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերականգնի խեղաթյուրված արդարադատությունը: Ռուզաննա Ադալարյանին աջակցում են իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ ունեն պաստառներ: Սկզբում ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել հենց շենքի մոտ, խորհուրդ տվեցին անցնել դիմացի մայթ, սակայն նա […]

Մենք իրենց չենք խանգարում, իրենք մեզ չեն խանգարում. նախարարը՝ լրագրողների մասին

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ «Ելք» խմբակցությունն ու մի քանի պատգամավորներ առաջարկներ են ներկայացվել: Նախարարը շնորհակալություն հայտնեց դրանց համար, նկատեց, որ մի մասն ընդունվել են:  Ըստ նրա՝ առաջին փոփոխությունը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի նիստերին: «Երևանի ավագանու  նիստերի  համար մտցվում են բացարձակապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի