26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելքը» վիրավորվեց Դավիթ Հարությունյանից

«Այն պրակտիկան, որ մեծ փաթեթում ներառում են իրար հետ կապ չունեցող նախագծեր, որ պատգամավորները չկարողանան կարդալ»,-այսօր «Կառավարության կառուցվածքի մասին» և կից օրենքների փաթեթի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ապա նա հետաքրքրվեց, թե իրենց մի քանի առաջարկներն ինչու են մերժել:

Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ տեսչական մարմինների հետ կապված առաջարկն ընդունում են, սակայն «Ելքն» առաջարկում է ամբողջովին փոխել կառավարության կառուցվածքը, իսկ սա արդեն քաղաքական որոշման խնդիր է, և յուրաքանչյուր կառավարությունն ինքն է նման որոշումներ ընդունում: «Վստահ եմ, որ երբ այլ քաղաքական ուժ կլինի իշխանության, կներկայացնի այլ կառուցվածք: Այս կառուցվածքը կարծրացած չէ»:

Նախարարը նշեց, որ «Ելքի» այն առաջարկը, որ ոստիկանության զորքերի թիվը հրապարակային լինի, շատ վտանգավոր է, քանի որ դրանք կարող են ներգրավված լինել ՀՀ պաշտպանությանը: «Եվ ստիպել օրենքով տրամադրել տեղեկատվություն, որը մեր հակառակորդը կընդունի, կարծում եմ՝ լավագույն ծառայությունը չեք մատուցում ՀՀ-ին այս առումով»,-նշեց Հարությունյանը:

Վերջինս հավելեց, ր չեն կիսում մոտեցումը նաև, թե հակասահմանադրական է առաջին փոխվարչապետի պաշտոնը սահմանել:

Էդմոն Մարուքյանն արձագանքեց, թե նախարարի կողմից մեղադրանք հնչեց, թե իրենք ծառայում են հակառակորդին. «Մենք ծառայում ենք ՀՀ քաղաքացիներին, իսկ ոստիկանության վերաբերյալ մեր պահանջը, թե բերել կառավարության կազմ, թե թվաքանակը հրապարակել, միտված է Հայաստանը ոստիկանական երկիր չդարձնելուն, և մենք իմանանք ՀՀ բնակչությանը բաժին ընկող ոստիկանների թիվը, որը խախտված է: Կարող եք մերժել, բայց նամյոկ անել, որ մենք ծառայում ենք թշնամուն, կոռեկտ չէ, նաև վիրավորական է»:

Մարուքյանը բարձրացրեց նաև Երևանի քաղաքապետարանի նիստերի ժամանակ լրագրողներին դահլիճ թույլ չտալուն: 

Նախարար Հարությունյանն ասաց, որ ակնարկ չի արել, որ ծառայում են թշնամուն. «Ես ասացի, որ շատ հաճախ բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը: Հասկանում եմ, որ ձեր նպատակը բարի է, բայց այդ պարագայում մեր թշնամուն կտանք մի տեղեկատվություն, որը, չեմ կարծում, պատշաճ է»:

Իսկ լրագրողների հետ կապված՝ նախարարն ասաց, որ այսօր նրանց աշխատանքը Ազգային ժողովում էլ սահմանափակված չէ, և հենց այդ մոդելն է կրկնում քաղաքապետարանի աշխատանքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ