23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանից պահանջում է որդու արյունը. լարված իրավիճակ Բաղրամյան 26-ի մոտ /տեսանյութ/ֆոտո/

Նախագահական նստավայրի դիմաց այս պահին ակցիա է իրականացնում Գյումրիում սպանված Արտյոմ Ադալարյանի մայրը՝ տիկին Ռուզաննան: Նա այստեղ է՝ նախագահից պահանջելու, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերականգնի խեղաթյուրված արդարադատությունը: Ռուզաննա Ադալարյանին աջակցում են իրավապաշտպաններ, որոնք իրենց հետ ունեն պաստառներ: Սկզբում ոստիկանները նրան թույլ չտվեցին ակցիա իրականացնել հենց շենքի մոտ, խորհուրդ տվեցին անցնել դիմացի մայթ, սակայն նա պնդեց՝ քաղաքացի է, իրավունք ունի պաստառով անցնել, ապա կհատի փողոցն ու ակցիան կշարունակի դիմացի մայթում:

Մոտ 15 րոպե թեժ վեճ էր ոստիկանների ու կնոջ միջև, նա բղավում էր. «Եկել եմ՝ Սերժ Սարգսյանին ասեմ, որ ոստիկաններն իրենց տան մեջ սպանում են երիտասարդներին»:

https://www.youtube.com/watch?v=pfHbca56yqo&feature=youtu.be

Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը նշեց, որ քաղաքացին իրավունք ունի բացած պաստառով անցնելու նախագահական նստավայրի մոտով:

Արդեն դիմացի մայթին շարունակվող ակցիայի ժամանակ նա հայտարարեց, որ ինքը արդեն երկար տարիներ ՀՀկ անդամ է, հպարտությամբ է ընտրել նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այսօր համոզվել է, որ ոճրագործ ռեժիմի հետ է առնչվում և բերել է հետ վերադարձնելու իր կուսակցական տոմսը:

Ռուզաննա Ադալարյանը պատռեց այդ տոմսն ու շպրտեց Բաղրամյան 26-ի ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

29138422_1579339825520472_63634027_n 29138589_1579339788853809_864347804_n 29340811_1579339708853817_1452817608_n 29547256_1579339662187155_336323605_n 29138875_1579339588853829_618085306_n

29341139_1579339855520469_1335566205_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ