09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրք-վրացական սահմանային անցակետերից մեկը ժամանակավորապես փակվել է

Մարտի 22-ին Թուրքիան ժամանակավորապես փակել է թուրք-վրացական սահմանի վրա գտնվող Սարփի սահմանային անցակետը։ Պատճառը անցակետում իրականացվող շինարարական աշխատանքներն են, որոնք նպատակ ունեն ավելի ժամանակակից դարձնել այն։

Անցակետի փակման հետևանքով ավտոմեքենաները և մարդիկ առայժմ չեն կարողանա ելումուտ անել։ Նշվել է, որ բացումից հետո ժամանակավորապես կգործի ավտոմեքենաները սպասարկող 2 միջանցք՝ 6-ի փոխարեն։

Տեղեկացնենք, որ թուրք-վրացական սահմանին կա 3 սահմանային անցակետ։  Դրանցից մեկը Չըլդըր-Աքթաշ անցակետն է, որը վրացական կողմում կոչվում է Կարծախ: Երկրորդը Սարփին է, երրորդը՝ Վալեն։

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ