23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 22, 2018

Ջրի համաշխարհային օրը՝ «Բնությունը կհուշի պատասխանը» կարգախոսի ներքո

Ջուրը կյանքի «հիմնաքարն» է: Այն ավելին է, քան պարզապես ծարավը հագեցնելու և առողջությունը պահպանելու համար անհրաժեշտություն: Ջրային ռեսուրսներն ունեն նաև հսկայական նշանակություն զբաղվածության ոլորտում, ինչն իր հերթին նպաստում է տնտեսական, սոցիալական և մարդկային զարգացմանը: 1992 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և զարգացման թեմայով գիտաժողովը որոշում ընդունեց սահմանել Ջրի համաշխարհային օր, իսկ արդեն […]

ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին. փաստաբան

«Ցանկացած գործողության շարժառիթը պետք է դառնա քննարկման առարկա, մինչդեռ «Սասնա ծռերի» գործերով քննարկման առարկա չի դարձել ապստամբելու բնական իրավունքը»,այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը: Նրա խոսքով, քանի դեռ այս իրավունքը չի քննարկում դատարանի, մեղադրանքի կողմից, մնացած բոլոր քննարկումները որ արվում է դատարանում, ժամանակի վատնում է բոլորի համար: Պապիկյանը նշեց, […]

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը

Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի երկրորդ՝ ավարտական փուլը: Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երևան ժամանող զբոսաշրջիկներին: Մարտի 21-23-ն ընկած ժամանակահատվածում նրանք մայրաքաղաքի մարդաշատ և զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում իրանցի […]

Բակո Սահակյանը լիբանանահայ գործարարների հետ Արցախում ծրագրերի իրականացման հարցեր է քննարկել

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչությունից: Աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Բակո Սահակյանն Արցախի զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն: Նախագահն ընդգծել […]

«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»/տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին մեկնարկած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է: Դատարան ժամանած բժիշկները ներարկում են արել, Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ առողջական խմնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական […]

Լոռու մարզի համայնքներում մատչելի գներով պարարտանյութերի և սերմացուի տրամադրման գործընթացում հափշտակությունների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր են բացահայտվե

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի հատկացման, ինչպես նաև տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Լոռու մարզի Միխայլովկա , Ձյունաշող համայնքների (ներկայումս մաս են կազմում Մեծավան խոշորացված համայնքի) իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ […]

Ռուբեն Հայրապետյանը թույլ չի տա, որ Գագիկ Ծառուկյանը երկու ակումբ հիմնի

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքով՝  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ակումբը:  «Խնդրում եմ բառերի մեջ զգույշ եղեք: Ակումբը դուռ չի, որ բացվի, փակվի: Ակումբը ստեղծվում է: Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվի, ոնց բացվում են, այդպես էլ փակվում են: Ազնվորեն, չգիտեմ, թե ինչ նոր ստեղծվող երկու ակումբի մասին […]

Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ստացել է Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:  «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգևը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը մրցանակը ստանալու արարողությանը: Հենրիխ Մխիթարյանը վաստակել է 190 միավոր՝ 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված