28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»/տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր՝ մարտի 22-ին մեկնարկած «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց՝ Կարո Եղնուկյանի առողջական վիճակի պատճառով։

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Կարո Եղնուկյանի զարկերակային ճնշումը նորմայից բարձր է: Դատարան ժամանած բժիշկները ներարկում են արել, Կարո Եղնուկյանը հայտարարել է, որ առողջական խմնդիրների պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին: Դատավորն էլ նշեց , որ առանց Եղնուկյանի հնարավոր չէ շարունակել նիստը: Հաջորդ նիստը հաջորդ հինգշաբթի է՝ մարտի 29-ին:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմեց դատավորի և նշեց, որ Եղնուկյանի առողջության հետ կապված միջնորդություն է ներկայացվել, սակայն դատավորը շրջանցում է:

«Մարդա կարողա հաջորդ նիստին լավանում ա, չեք ուզո՞ւմ»,-նշեց դատավորը:

 Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

Մանրամասները` տեսանյութում:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ