ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին. փաստաբան
«Ցանկացած գործողության շարժառիթը պետք է դառնա քննարկման առարկա, մինչդեռ «Սասնա ծռերի» գործերով քննարկման առարկա չի դարձել ապստամբելու բնական իրավունքը»,այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նրա խոսքով, քանի դեռ այս իրավունքը չի քննարկում դատարանի, մեղադրանքի կողմից, մնացած բոլոր քննարկումները որ արվում է դատարանում, ժամանակի վատնում է բոլորի համար:
Պապիկյանը նշեց, որ ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է վրեժխնդրության մասին: «Թեեւ նա ասաց, որ անձնական վրեժխնդրություն թույլ չի տալու, բայց երբ գործի մասին պետության առաջին դեմքի կողմից է հնչում նման արտահայտություն, ապա նշանակում է եղել է նման մոտեցում, եւ ենթադրվում է, որ այդ մոտեցումը դրսեւորովում է նաեւ անձնական վրեժխնդրության ձեւով: Օրինակ «Սասնա ծռերից» մի քանիսին դատարանում խոշտանգելը, որ երբեք նման բան չէր եղել նախկինում, նրանցից մի քանիսի նկատմամբ դաժան վերաբերմունքը ՔԿՀ-ներում, հենց այդ մասին է խոսում»,-նկատեց փաստաբանը: