19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 17, 2018

«ՄԵՆՔ» ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք

2013 թվականից ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով իրականացվում է «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը, որը էապես նպաստում է մարզային երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների զարգացմանը։ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն ցանկանում է 2019 թվականին Վանաձորը դարձնել երիտասարդական մայրաքաղաք։ Որպես այս գործընթացի մեկնարկ կազմակերպության ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վանաձորի համայնքապետ պարոն Մամիկոն Ասլանյանի հետ և քննարկել դրա կարևորությունը  քաղաքի […]

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 19-ին ժամը 11։00-18։00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝  Հանրապետության փողոցի 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6, 3, 5, 7, 20, Օգոստոսի 23 փողոցի  21, 22, 23 համարների, Սիրուսի գործարանի 2-րդ և 4-րդ հանրակացարանների, Աբովյանի 7-րդ միջնակարգ դպրոցի, Երաժշտական  դպրոցի, «Արփիմեդ» […]

Կանաչ տոն․ Ինչու եւ ինչպես են նշում Սուրբ Պատրիկի օրը /ֆոտո/

Ամեն տարի մարտի 17-ին Իռլանդիայում մեծ շուքով նշվում է Սուրբ Պատրիկի օրը։ Ահա մի շարք պատճառներ՝ այդ օրը Իռլանդիայում լինելու եւ նրանց հետ տոնելու համար։ Ինչու եւ ինչպես են իռլանդացիները տոնում՝ «կանաչ» տոնը կամ Սուրբ Պատրիկի օրը։ Այս օրը տոնելն այստեղ ազգային ավանդույթ է, մարդիկ հավաքվում են իռլանդական փաբերում եւ խմում։ Գոյություն ունի «Պատրիկի գավաթ»՝ թե […]

Մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու քրեական գործով վերջիններս կալանավորվել են. կան նոր ձերբակալվածներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` մաքսային տեսուչներին կաշառք տալու և դրան օժանդակելու կասկածանքով: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային […]

«Կովկաս» ռեստորանի սենյակներից մեկի լոգարանում հայտնաբերվել է Բելգիայի քաղաքացու կախված դին

Կոտայքի մարզում, մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի թիվ 122 հասցեում գործող «Կովկաս» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա կախված։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի թիվ 211 սենյակի լոգարանում սրբիչով դռնից կախված վիճակում հայտնաբերել են Բելգիայի […]

Հայ փոքրիկի գեղեցիկ կատարումը ռուսական «Մանկական Ձայն»-ում /տեսանյութ/

Ռուսական «Մանկական Ձայն» նախագծում շարունակվում են կույր լսումները: Այս անգամ ելույթ ունեցով 10-ամյա Սառա Աբրահամյանը, որն իր տաղանդով ցնցեց ժյուրիին եւ անցավ հաջորդ փուլ: Աղջիկը, որն ապրում է Աբխազիայում, կատարել է Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: Ժյուրիի երեք ադամներից՝ Պելագեայից, Վալերի Մելաձեից եւ Բաստայից, նրա կողմ շրջվեցին վերջին երկուսը: Աղջիկն ընտրեց Մելաձեին:

Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության նիստը

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ ներկայացուցիչների աշխատանքային նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի ներկայացուցիչները: Նիստի մասնակիցներն ընդգծել են ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթը: ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովը կարեւորել է պատվիրակության ակտիվ ու անաչառ դիտորդական աշխատանքի եւ գնահատականի անհրաժեշտությունը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի