Կանաչ տոն․ Ինչու եւ ինչպես են նշում Սուրբ Պատրիկի օրը /ֆոտո/
Ամեն տարի մարտի 17-ին Իռլանդիայում մեծ շուքով նշվում է Սուրբ Պատրիկի օրը։ Ահա մի շարք պատճառներ՝ այդ օրը Իռլանդիայում լինելու եւ նրանց հետ տոնելու համար։ Ինչու եւ ինչպես են իռլանդացիները տոնում՝ «կանաչ» տոնը կամ Սուրբ Պատրիկի օրը։
Այս օրը տոնելն այստեղ ազգային ավանդույթ է, մարդիկ հավաքվում են իռլանդական փաբերում եւ խմում։ Գոյություն ունի «Պատրիկի գավաթ»՝ թե որքան կկարողանա մարդ խմել։
Տոնի գլխավոր գույնը կանաչն է։ այն նաեւ Իռլանդիայի դրոշի գույներից մեկն է։ Ամեն տարի այս օրը քաղաքների փոքրիկ գետերը կանաչ գույնով են ներկում։
Տոնի գլխավոր խորհրդանիշը երեքնուկն է։ Համաձայն լեգենդի՝ սուրբ Պատրիկն օգտագործում էր այս բույսը, որպեսզի իռլանդացիներին բացատրի Սուրբ երրորդության գաղափարը, այսինքն՝ տերեւների նման, որոնք նույն արմատից են աճում, Աստված մեկն է՝ երեք դեմքով։
Ավանդույթ կա, համաձայն որի՝ ով Սուրբ Պատրիկի օրը 4 տերեւով երեքնուկ գտնի, մեծ երջանկություն կգտնի։
Տոնի մեկ այլ սիմվոլ է համարվում Լեպրեկոնը, ով իռլանդական բանահյուսության հերոս է, փոքրիկ մարդուկ՝ կանաչ շորերով ու գլխարկով։ Նա տոնի հեքիաթային կերպարն է։
Իռլանդիայում այս տոնը երկար ժամանակ զուտ հոգեւոր տոն էր համարվում, եւ միայն 1970-ականներին այն սկսեցին տոնել փաբերում։
Սուրբ Պատրիկը համարվում է Իռլանդիայի հովանավորը։ Ասում են՝ հենց նա է քրիստոնեությունը Իռլանդիա բերել։