27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2, 2018

Այնպես չանենք, որ հավես չունենա, տնից դուրս գա. Սարոյանը՝ նախագահի թեկնածուից

«Բոլորդ էլ տեսնում եք, որ Արմեն Սարգսյանը լուրջ մարդ է, բերեք, բոլորով օգնենք, այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ, որ տնից դուրս գա, գնա գործի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ է փոխելու նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվելու դեպքում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հույս հայտնեց, որ Արմեն Սարգսյանը նոր ներդրումներ կբերի: […]

Վարկերի պատճառով կորցնում են տները, հողամասերը, հացի փռերը. Ժողովուրդ

Հայաստանում օր օրի մեծանում է սնանկացող, իրենց տները, բնակարանները, հողամասերը գրավադրած եւ վարկային պարտավորությունները չկատարելու պատճառով դրանք կորցրած քաղաքացիների թիվը: Օրաթերթն ուսումնասիրություն է կատարել եւ պարզել, որ հայաստանյան առեւտրային բանկե­րից յուրաքանչյուրը միայն Երեւանում ունի մի քանի տասնյակից ավելի օտարման ենթակա տներ ու բնակա­րաններ: Էլ չենք խոսում արտադրամասերի, հացի փռերի, գրասենյակային տարածքների մասին, որոնք գրավադրվել են […]

Զեկուցել է

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը զեկուցել է կենտրոնի կողմից 2017թ. իրականացված աշխատանքների, 2018թ. գործունեության հիմնական ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ: Ալեքսանդր Խաչատուրյանը մասնավորապես ներկայացրել է կենտրոնի գործունեության գերակա ոլորտներում՝ հանրային կառավարման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության, իրավական, տուրիզմի, գյուղատնտեսության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ […]

Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը. Փաստ

Մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի մի մասը բաց է թողնվում միայն դեղատոմսով: Դրանք են՝ հակավարակային միջոցները, այդ թվում՝ հակաբիոտիկները, հորմոնալ և հսկվող նյութեր պարունակող դեղերը: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տե­ղեկացնում են. «Դեղերի բաց թողնման այս կարգը բխում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքից: Նման փոփոխությունը միտված է բժշկական օգնության որակի բարձրացմանը: Ցանկացած […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Դաժան հաշվեհարդար է տեսել տրանսգենդերի հետ, որի հետ պիտի մերձենար գումարի դիմաց. Հայկական Ժամանակ

Նախօրին 32-ամյա տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկելու դեպքով քրեա­կան գործ է հարուցվել: Այս մասին ասաց «Իրավունքի կողմ» հասարակա­կան կազմակերպության իրավա­բան Վահե Մանուկյանը: Նա ասաց, որ քրեական գործը հա­րուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Դիտավորու­թյամբ առողջությանը ծանր վնաս պւստճառելը, պատժվում է ազատազրկմամբ երեքից յոթ տարի ժամկետով): Երեկ տեղեկություն ստացվեց, որ փետրվարի 28-ին, ժամը […]

Ազգային ժողովում մեկնարկել է նախագահի ընտրության քվեարկությունը

Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության քվեարկությունը։ Այն անց է կացվում մեկ քվեաթերթիկով, որում նշված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անունը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուին առաջարկել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքն էլ սատարելու է: Դեմ է միայն ընդդիմադիր «Ելքը»:

Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Աշտարակի, Ապարանի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Պուշկինի, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարաները կատարում են […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 2-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Թբիլիսյան խճ. 3/2, 3/3 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Պռոշյան 1-ին նրբ. 2-62/3, Դեմիրճյան փ. 1/2-10 սեփական տները, Բաղրամյան պող. 21 շենքը եւ հարակից հանրային բաժանորդները, Հաղթանակ 1, 4 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված